Ես կապրեմ այս օրը, ասես այն վերջինն է
Ես կապրեմ այս օրը, ասես այն վերջինն է լինելու:
Իսկ ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում: Մոռանալով երեկվա օրը` ես չեմ մտածի նաև վաղվա մասին: Ինչու՞ պետք է «միգուցե»-ն դնել «հիմա»-յից առաջ: Պե՞տք է արդյոք, որ ես մտահոգվեմ այն իրադարձություններով, որոնց ականատեսը, հնարավոր է, երբեք էլ չլինեմ: Մի՞թե պետք է տանջեմ ինձ խնդիրներով, որ միգուցե երբեք էլ ինձ հետ չպատահեն: Ո՜չ: Վաղվա օրը մեռած է և թաղված երեկվա օրվա հետ, և ես այլևս դրա մասին չեմ մտածի:
Ես կապրեմ այս օրը, ասես այն վերջինն է լինելու:
Ես ունեմ միայն մի կյանք, իսկ կյանքը ոչ այլ ինչ է, քան` ժամանակի չափման միավոր: Երբ ես իմ կյանքն անիմաստ վատնեմ, դա վատ կանդրադառնա իմ ամբողջ կյանքի վրա: Եթե ես վատնեմ այսօրվա օրը, ես կփչացնեմ իմ կյանքի վերջին էջը: Հետևաբար ես կփայփայեմ այս օրվա յուրաքանչյուր ժամը, քանի որ այդ ժամերից և ո՜չ մեկը չեմ կարող վերադարձնել:
Ես կապրեմ այս օրը, ասես այն վերջինն է:
Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն վաճառականը»
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը