Ես հաջողակ եմ, ուրեմն ինչո՞ւ բավարարված ու երջանիկ չեմ
Հիսուս Քրիստոսն ասաց, որ եկել է մեզ առատ կյանք և հանգստություն տալու: Մի՞թե սա այն չէ, ինչ դուք ցանկանում եք՝ բովանդակալից, խաղաղ կյանք՝ բավարարված ու երջանիկ: Քրիստոսն առաջարկում է այն քեզ, ուրեմն ինչո՞ւ դու դա չունես:
Պողոս առաքյալը, խոսելով հռոմեացի քրիստոնյաների հետ, ներկայացնում է մի փաստարկ, թե ինչու անիրավ մարդիկ, Աստծո կողմից չհավանված մարդիկ չեն ապրում այն կյանքը, որը Հիսուսը խոստացել է: Հռոմ. 1.18-22-րդ համարներում Պողոսի խոսքերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
Նրանց վերաբերմունքը և գործողությունները: Նրանք պնդում են, որ իմաստուն են, բայց հիմար են, որովհետև Աստծո ճշմարտությունը փոխում են ստի հետ: Նրանք չեն ընդունում Աստծուն: Նրանք չեն պատվում Աստծուն, ինչպես Աստծո և Նրան շնորհակալություն չեն հայտնում: Նրանք Աստծո փառքը փոխում են մարդու կամ կենդանիների պատկերների հետ, նրանք երկրպագում և ծառայում են ստեղծվածին և ոչ թե Ստեղծողին:
Արդյունքը: Նրանց մտածողությունը դատարկ ու փուչ է դառնում: Նրանք դառնում են խավարած սրտերով անմիտներ: Նրանք անարգում են իրենց մարմինները: Աստված տալիս է նրանց վատ մտքեր՝ անելու այն, ինչ չէին անի: Նրանք լցված են չարությամբ, ագահությամբ և նենգությամբ: Նրանք չարագործ են, բամբասող, զրպարտող, ատում են Աստծուն, ամբարտավան են, պարծենկոտ, մեծամիտ, ծնողներին անհնազանդ, հիմար, անհավատ, անսիրտ և անողոք: Եվ նրանք հավանություն են տալիս այն մարդկանց, ովքեր նման են իրենց:
Այսպիսով՝ ի՞նչ կապ ունի այս ամենը հաջողակ լինելու, բայց միևնույն ժամանակ բավարարված և երջանիկ չլինելու հետ:
Սուտը: Ահա, թե ինչ է սա. անբավարարված և դժբախտ մարդիկ Աստծո ճշմարտությունը փոխում են ստով: Սուտը հետևյալն է, որ մարդկանց նպատակները և ձեռքբերումները կարող են բավարարվածություն ապահովել: Մարդկային նվաճումը կարող է փրկել աննշան և փոքր երևալու զգացումից: Սուտը ասում է. «Նայի´ր քո մարդկային նվաճումներին, ահա այն, ինչի կարիքը դու ունես՝ ինքնարժևորում և մյուսների կողմից հավանություն, ընդունելություն: Երկրպագի´ր քո նվաճումներին: Նայի´ր նրանց՝ որպես քեզ աջակցողների, հովանավորների և ծառայի´ր նրանց՝ որպես աստվածների»:
Այս հիմար մտածողությունը ստեղծում է այն բոլոր չար բաները, որոնց մասին ասում էր Պողոսը: Ինքնարժևորումը և ընդունվելը կախված են անձնական հաջողություններից և ձախողումներից: Ձախողումները առաջացնում են նախանձ և հիասթափություն: Հաջողությունները առաջ են բերում հպարտություն: Հուսահատությունն ու նախանձն առաջացնում են անհավատություն, ատելություն, ձգտում և դաժանություն: Հպարտությունը առաջացնում է պարծենկոտություն, գոռոզություն, անխոհեմություն: Այսպիսով՝ և´ մեկի, և´ մյուսի մեջ շարունակվում է չարությունը:
Ճշմարտությունը: Ճշմարտությունն այն է, որ Աստված տվեց մեզ իրական փրկության պարգևը: Քրիստոսը կատարյալ կյանք ապրեց: Հավատա´ Նրան, և Նրա կատարելությունը կփոխանցվի քեզ: Երբ քեզ մոտ գան մտքեր՝ ասելով՝ դու այդքան էլ լավը չես, նրանց պատասխանիր՝ ես՝ այո´, բայց Քրիստոսը՝ ո´չ, Աստված փոխանցեց ինձ այն կյանքը, որը Հիսուսը ապրեց ինձ համար: Այսպիսով՝ ես կարիք չունեմ նայելու իմ հաջողություններին, որպեսզի պահպանեմ իմ հեղինակությունը, ինձ սիրելի և արժեքավոր դարձնեմ:
Եթե աստված ձեզ հետ է, արդյոք կարևո՞ր է, թե ով է ձեզ դեմ: Եթե Աստված քեզ հետ է, արդյոք կարի՞ք կա մրցակցության մեջ լինելու: Եթե Աստված ձեզ հետ է, արդյոք կարևո՞ր է, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին՝ լավը թե վատը:
Այն, ինչ Աստված արեց Իր Որդու հետ, ձեզ ազատում է, և դուք կարող եք դադարեցնել ձեր անօգուտ ձգտումները, դուք ազատ եք բոլորի կողմից սիրված և ընդունված լինելուց և տարբեր նպատակների համար ապրելուց:
Ահա նոր նպատակը՝ փառավորել Աստծուն՝ որպես Աստծո, ընդունել Աստծուն, ինչպես Աստծո: Այս ճշմարտության մասին էր խոսում Պողոսը: Ձեր ամեն քայլի հիմքում լինի Աստծուն՝ որպես միակ Տեր և Փրկիչ ճանաչելը: Դա է պատճառը, որ դու ծնող ես, ուսանող կամ աշխատող, ստեղծագործ ես և խելացի: Դա է, որ բերում է նշանակալիություն, ուրախություն և բավարարվածություն:
Երբ Աստծուն ընդունես որպես Աստծո, չես ապրի այլևս անիրավ հռոմեացիների նման: Դու կցանկանաս շնորհակալություն հայտնել Նրա տված փրկության և ամեն բանի համար: Դու կցանկանաս քո կյանքը նվիրել Նրան ճանաչելուն և փառավորելուն: Քո կարիքները բավարարելու համար դու կցանկանաս միայն Նրան նայել: Բավարարվածությունը կաճի: Սերը, ուրախությունը, խաղաղությունը, համբերատարությունը, քաղցրությունը, բարությունը, հավատարմությունը, հեզությունն ու ժուժկալությունը կլցնեն քո կյանքը (Գաղ. 5.22): Դուք բավարարված և երջանիկ կլինեք:
Խնդրե´ք Աստծուն, որպեսզի բացի ձեր աչքերը, որ դուք Նրան տեսնեք այնպիսին, ինչպիսին Նա է, ապա հանգստացե´ք՝ Նրանից ընդունված լինելով: Ապրե´ք իմաստալից՝ Նրան ճանաչելով:
Հեղինակ՝ Պեմ Յասոն
Աղբյուր՝ cbn.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը