Ես էլ չեմ դատապարտում քեզ...
«Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ» (Հռոմ. 5.8):
Որպես Աստծո ընտանիք՝ մենք հավաքվում ենք եկեղեցիներում երկրպագելու, երգելու, լսելու և նվիրաբերելու: Բայց եթե մենք զգույշ չլինենք, կարող ենք ավարտել մեր ուղին հանդիսատես լինելով, երբ բանը հասնում է խոսքի կյանքին՝ այն կյանքին, որը Հիսուսը կցանկանար մեզ համար: Հաճախ, երբ տեսնում ենք, որ մարդիկ մեղքի մեջ են, փոխարենը նրանց օգնելու մենք գաղտնի հույս ունենք, որ նրանց մեղքը կբացահայտվի: Եվ երբ դրանք բացահայտվում են, մենք մեզ զգում ենք արդար՝ մտածելով. «Ես գիտեի այդ մասին: Այդ մարդու կյանքը միշտ մի փոքր շեղված էր թվում»:
Ինչո՞ւ ենք մենք այդպես անում: Դա կարող է լինել, միգուցե, այն պատճառով, որ մենք ևս մեզ մեղավոր ենք զգում մեր իսկ մեղքի համար: Բոլորս էլ մեր կյանքում ունենք մի բան, որի ուղղությամբ ուրիշները կարող են քար նետել: Ճշմարտությունն այն է, որ այն փարիսեցիները, ովքեր շնության մեջ բռնված կնոջը բերեցին Հիսուսի մոտ (տե՛ս Հովհաննես 8.3-11), կարող էին որևէ այլ մեկին դուրս հանել ամբոխից և քարկոծել: Մեր օրերում սոցիալական մեդիայի միջոցով մարդկանց մեղադրելը հենց այդ նույն բանն է:
Հիսուսի ճանապարհն այլ է. «Հետո Հիսուսը վեր կացավ և ասաց կնոջը.« Յիսուսն էլ վեր նայեց, ոչ ոքին չ’տեսաւ այն կնկանից ջոկ, եւ ասեց նորան. Ով կին, ո՞ւր են [քեզ ամբաստանողները]. Ոչ ով քեզ չ’դատապարտե՞ց։ Նա էլ ասեց. Ոչ, ով Տէր. Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Ես էլ չեմ քեզ դատապարտում. Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր» (Հովհ. 8.10-11):
Որպես Ավետարանի քարոզիչ՝ ես սիրում եմ այս երեք բառերը՝ «Ոչ էլ ես»: Հիսուսը չդատապարտեց նրան: Եվ դա Նրա համար արմատական բնույթ էր կրում: Անգամ այսօր էլ Նա ապաշխարող անձին ասում է. «Ես էլ չեմ դատապարտում քեզ»: Սակայն Հիսուսի խոսքն ավելի կտրուկ դարձավ, երբ նա ասաց կրոնավոր առաջնորդներին. «Շատ բան ունիմ ձեզ համար խօսելու եւ դատելու» (Հովհ. 8.26): Օ՜հ... Դա վիրավորանք էր նրանց համար, այնինչ Հիսուսն իրականում ուներ մի ամբողջական ցանկ, որով կարող էր դատապարտել նրանց: Նա ունի նմանատիպ ցուցակ մեր այսօրվա կյանքի համար էլ: Բայց դատապարտելու փոխարեն Նա ասում է. «Ես էլ չեմ դատապարտում քեզ»:
Ինչպիսի՜ զարմանալի բան: Այն բացահայտեց Աստծո շնորհի հիմքում ընկած զորեղ սերը. «Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ» (Հռովմայեցիս 5.8):
Հեղինակ՝ Գարի Ուիլքերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը