Երկրային ուղին ավարտեց բանաստեղծ Միշա Սվարյանը
Խոր վշտով հայտնում ենք, որ հունվարի 25-ին ի Տեր ննջեց օրհնված բանաստեղծ և սիրելի եղբայր Միշա Սվարյանը։
Նա հանդիսանում էր բազմաթիվ բանաստեղծությունների, ժողովածուների հեղինակ, նրա բանաստեղծությունները հնչում էին շատերի շուրթերից ապաշխարության, մխիթարության համար։
Նա սիրված և հարգված էր իր ընթերցողի, իրեն ճանաչողների և առհասարակ մարդկանց կողմից։
Ցավակցում ենք և Աստծո մխիթարությունն ենք խնդրում Միշա եղբոր ընտանիքի համար։