Սիրելի հայրենակիցներ, սիրելի քրիստոնյաներ, սիրելի հովիվներ, սիրելի քույրեր ու եղբայրներ, այսօր մեր երկիրն անցնում է ծանր փորձության միջով: Լինելով պատերազմական ակտիվ գործողությունների ու Արցախյան ժողովրդի գոյապայքարի կիզակետում, այսօր մեզնից յուրաքանչյուրի պարտավորությունն է ամեն կերպ աջակցել մեր ազգին ու մեր հայրենիքին:

Այս պահին մենք ունենք եղբայրներ, ովքեր առաջնագծում են, ունենք կամավորական շատ խմբեր, ովքեր գործում են թիկունքում՝ փորձելով օգտակար լինել զինվորներին և արցախից ժամանած ընտանիքներին:

Մենք գիտենք, որ այս օրերին եկեղեցիները պատերազմում են նաև աղոթքով ու ծոմապահությամբ: Մեր հորդորն է՝ մեկ անգամ ևս միաբանվենք բոլորով միասին և անդադար աղոթք ու աղաղակ բարձրացնենք առ Աստված՝ որպես բարեխոսներ կանգնելով մեր զինվորների կողքին:

Մենք հրապարակել ենք աղոթքի օնլայն ցուցակ, որտեղ կարող եք գրանցվել, ընտրել կես ժամանոց միջակայք և երեք օր 24 ժամյա շղթայական միաբան աղոթք բարձրացնենք առ Աստված:

Մենք հորդորում ենք նաև եռօրյա աղոթքի վերջին օրը՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել ծոմապահության օր, և ովքեր կցանկանան կազմակերպել, իրենց համայնքներում լինի աղոթքի ծառայություն 19:00-24:00: Հավաքվենք և միաբան հզոր աղոթքի աղաղակ բարձրացնենք առ Աստված՝ խնդրելով Տիրոջից խաղաղություն մեր երկրի ու սահմանների համար:

Եվ այսպես, հոկտեմբերի 14-ին՝ ուղիղ կեսգիշերից սկսում ենք աղոթել մինչ ուրբաթ կեսգիշեր՝ հռչակելով, որ մեր երկրի Տերը Աստված է, մեր բանակի ու զինվորի պահապանը Աստված է, արդարության և խաղաղության մեր երաշխավորը Աստված է, :

Աղոթքի գրանցման հղումը ներկայացնում ենք ստորև՝

Միջեկեղեցական եռօրյա աղոթք
14 հոկտեմբեր ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՂՈԹՔ, Հոկտեմբերի 14 - ՉորեքշաբթիԺամը,անուն, ազգանուն,Եկեղեցի, եթե կցանկանաք,անուն, ազգանուն,Եկեղեցի, եթե կցանկանաք,անուն, ազգանուն,Եկեղեցի, եթե կցանկանաք,անուն, ազգանուն,Եկեղեցի, եթե կցանկանաք,անուն, ազգանուն,Եկեղեցի, եթե կցանկանաք,անուն, ազգանուն,Եկե...
Ինչպես գրանցվել

Բացում եք օնլայն աղյուսակը, որն ունի 3 էջ (sheet) ՝ հոկտեմբերի 14, հոկտեմբերի 15, հեկտեմբերի 16:

Յուրաքանչյուր էջի ձախ հատվածում գրված են ժամերը, որի դիմաց ազատ վանդակներ են, ընտրեք ձեր ժամային միջակայքը և դրա դիմացի տողում՝ որևէ ազատ վանդակում գրեք ձեր անունը:

Այդպես դուք պարտավորված կլինեք տվյալ ժամային միջակայքում աղոթք բարձրացնել առ Աստված ձեր գտնված վայրից:

Աղոթում ենք՝
  1. Մեր երկրի ու սահմանների պահպանության համար
  2. Զինվորների ու բանակի համար
  3. Խաղաղության հաստատման համար
  4. Վիրավորներին շուտափույթ ապաքինում, զոհվածների ընտանիքներին՝ մխիթարություն
  5. Մեր ազգի ապաշխարության և արթնության համար
  6. Մեր իշխանավորների՝ աստվածային իմաստության և առաջնորդության համար
  7. Արցախյան հարցի աստվածային լուծման համար...

Christians.am խմբագրություն

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.