Ինչպես արդեն հայտարարել ենք, հոկտեմբերի 14-16-ը Christians.am-ը հայտարարել է շղթայական 24ժամյա միաբան աղոթք: Աղոթքի կոչին անմիջապես արձագանքեցին հարյուրավոր օգտատերեր, և կես օրվա ընթացքում շղթայական աղոթքախումբը պատրաստ էր:

Այս պահին և մինչ հոկետեմբերի 16-ի կեսգիշեր մենք միաբան կաղոթենք և կաղաղակենք Աստծուն՝ յուրաքանչյուրս մեր գտնված վայրից՝ մեկս մյուսին շարունակելով: Կեսգիշերից մինչ այս պահն արդեն աղոթքի իր աղաղակն է բարձրացրել ավելի քան հարյուր հոգի:

Մենք աղոթում ենք՝
  1. Մեր երկրի ու սահմանների պահպանության համար
  2. Զինվորների ու բանակի համար
  3. Խաղաղության հաստատման համար
  4. Վիրավորներին շուտափույթ ապաքինում, զոհվածների ընտանիքներին՝ մխիթարություն
  5. Մեր ազգի ապաշխարության և արթնության համար
  6. Մեր իշխանավորների՝ աստվածային իմաստության և առաջնորդության համար
  7. Արցախյան հարցի աստվածային լուծման համար...
Հոկտեմբերի 16-ին կլինի ծոմապահության օր:

Մենք վստահ ենք, որ այս աղոթքներն անպատասխան չեն մնալու: Հորդորում ենք, սիրելի ընթերցող, առաջարկված օնլայն աղյուսակում դու ևս գրանցվիր, ընտրիր որևէ ժամային միջակայք և միաբանվիր՝ դիմելու արդարության ու խաղաղության մեր Երաշխավորին՝ ամենակարող Աստծուն:

Գրանցվել կարող եք այս հղումով՝
Միջեկեղեցական եռօրյա աղոթք
14 հոկտեմբեր ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՂՈԹՔ, Հոկտեմբերի 14 - ՉորեքշաբթիԺամը,անուն, ազգանուն,Եկեղեցի, եթե կցանկանաք,անուն, ազգանուն,Եկեղեցի, եթե կցանկանաք,անուն, ազգանուն,Եկեղեցի, եթե կցանկանաք,անուն, ազգանուն,Եկեղեցի, եթե կցանկանաք,անուն, ազգանուն,Եկեղեցի, եթե կցանկանաք,անուն, ազգանուն,Եկե...
Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.