3 փոքր ծառեր երազանք ունեին. նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր մարդկությանը պիտանի լինել։

Առաջինը երազում էր գեղեցիկ օրորոց լինել, սակայն մի օր մարդիկ կտրեցին և ախոռի մի մսուր պատրաստեցին։ Մինչ նա հուսախաբ էր, Աստված մի օր իր Միածին Որդուն դրեց նրա մեջ. նա իր մեջ առավ աշխարհի Փրկչին։

Երկրորդ ծառը երազում էր խոշոր մի նավ դառնալ, սակայն մարդիկ նրանից ձկնորսական մի պարզ նավակ պատրաստեցին։ Նա երկար ժամանակ հուսախաբ ու լքված մնացել էր լճի ափին, բայց մի օր Հիսուս անունով մեկը մտավ նավակի մեջ և այնտեղից փրկություն քարոզեց։

Փայտահատները կտրում են երրորդ ծառը ևս, ով մտադրվել էր մնալ իր տեղում և բարձրանալով Աստծուն մոտենալ։ Բայց մարդիկ նրա կտորները իրար միացնելով՝ կոպիտ մի խաչ պատրաստեցին՝ մեկին պատժելու համար։ Եվ մի օր զինվորների այդ խաչի վրա խաչեցին Քրիստոսին։ Միակ բանը, որ ծառը լսեց խաչվողից, ներողամտության ու խաղաղության խոսքեր էին։

Երեք ծառերը երբեք պատկերացնել չէին կարող, որ այդ ձևով կիրականացվեն իրենց երազանքները՝ անմիջական մասնակիցը դառնալով աստվածային հրաշքների... ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ԱՍՏԾՈ ԾՐԱԳՐԵՐԸ ՆԱԵՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ։

Աղբյուրը՝

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.