Երեք տարբերություն դանդաղորեն շարժվելու և համբերատար լինելու մեջ
Շատ առաջնորդներ ուրիշներին քաջալերում են անել և՛ մեկը, և՛ մյուսը: Մարդիկ հաճախ շփոթում են այս երկուսն իրար հետ: Բայց դանդաղորեն շարժվելը նույնը չէ, ինչ՝ համբերատար լինելը: Ահա երեք տարբերություններ, որ ունեն դանդաղորեն շարժվելն ու համբերատար լինելը:
1. Դանդաղորեն շարժվելը՝ պասիվ վիճակ է, համբերատարությունը՝ ակտիվ.
Ակտիվ համբերատարություն է անհրաժեշտ առաջնորդների խմբի հետ ռազմավարություն մշակելու համար, մնալու նույն ռազմավարության մեջ և չփոխելու ուղղությունը: Պասիվությունը, մյուս կողմից, կաթվածահար է անում: Դանդաղորեն շարժվելը կամ անվերջ վերլուծություններ անելն ընդամենը որոշում չկայացնելու արդարացումներն են:
2. Դանդաղելը շուտ արձագանքող է, համբերատարությունը՝ վերահսկող.
Երբ առաջնորդները դանդաղորեն են շարժվում, նրանք արձագանքող դիրք են գրավում: Փոխարենը՝ գործնականորեն առաջնորդելու նրանց օրերը լցվում են պարզապես արձագանքելով: Եվ այն խումբը, որը նրանք առաջնորդում են, նույնպես դանդաղորեն է առաջ շարժվում, թեև նրանք առհասարակ շուտ են արձագանքում և իրենց ակտիվ ցույց տալիս:
3. Դանդաղելիս քո ոտքերը հազիվ են տեղից պոկվում, համբերատարությամբ՝ մտածված քայլեր են կատարվում.
Շատ ժամանակ առաջնորդները դանդաղորեն են շարժվում, որովհետև չգիտեն՝ ուր են գնում: Բայց առաջնորդը կարող է շարժվել արագորեն և նպատակային:
Տարիներ շարունակ մշակութային արժեք է եղել Facebook-յան պատերից կախված տարբեր լոզունգները՝ «Շարժվիր արագ՝ կոտրելով ինչ-որ բաներ»: Արժեք դարձավ արագությունը, հետևաբար սխալներն էլ դարձան թույլատրելի: Վերջին տարիներին արժեքները փոխվել են՝ «Շարժվի՛ր արագ, հաստատուն գծով»։ Արագությունը շարունակում է արժեքավորվել, բայց աներկբայությունը նույպես կարևորվում է:
Իհարկե, լինում են պահեր, երբ առաջնորդը պետք է դանդաղի: Պահեր, երբ պետք է կանգնի ու դատողություններ անի: Պահեր, որ պետք է աղոթելով ու մտածելով՝ ծրագրեր մշակի: Բայց համբերատար լինելը միշտ չէ, որ դանդաղորեն շարժվել է նշանակում:
Աղբյուրը՝ churchleaders.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը