Երբ ժամանակ չկա. Մաքս Լուկադո
Կուզենայի ձեզ պատմել մի մարդու մասին, ով նույնպես ժամանակ չուներ: Նրան մենք հանդիպում ենք Նոր Կտակարանում: Նա մեծ մարդ էր՝ հռոմեական առաջնորդ: Նրա անունը Ֆելիքս էր: Հիանալի՜ անուն: Ֆելիքս նշանակում է «երջանիկ»: Նրա կնոջ անունը Դրուսիլա էր, իսկ նրա բանտարկյալի անունը՝ Պողոս:
Մեկ օր, երբ նա ուներ բավարար ժամանակ, ասաց. «Եկե՛ք այդ Պողոսին կանչենք քննության: Կի՛ն, արի՛ ինձ հետ»: Եվ նրանք գնում են դատարանի դահլիճ, ուր տեղավորվում են ամբողջ պերճությամբ:
Աջից ու ձախից կանգնած են լեգեոներները: Ապա բերում են բանտարկյալին: «Պատմի՛ր, Պողո՛ս, ինչո՞ւ ես այստեղ ձերբակալված»,- պահանջում է բացատրություն Ֆելիքսը բանտարկյալից:
Եվ Պողոսը սկսում է հիանալի խոսքը: Ես էլ կուզենայի այդպես խոսել կարողանալ: Ամեն բան ավելի լուրջ էր դառնում: Եվ հանկարծ սրահում զգացվում է կենդանի Աստծո ներկայությունը: Պողոսը խոսում է արդարադատությունից, որ պետք է դատավորն ունենա: Դա ցնցում է Ֆելիքսին խորապես: Նա վերհիշում է բոլոր կաշառակերության մութ դեպքերը:
Իսկ Պողոսը խոսում է իմաստությունից: Այստեղ Դրուսիլան քիչ է մնում ընկնի աթոռից. «Տղա՛, ո՞ր ժամանակից ես դու».-մտածում է նա: Հետո Պողոսը խոսում է Աստծո դատաստանից, որից կարելի է մահանալ: Այդ ժամանակ Ֆելիսքը թռչում է տեղից ու ասում. «Սպասի՛ր, Պողո՛ս, քո ամեն ասածը լավ է: Եվ սա, իհարկե՛, շատ կարևոր է: Երբ ժամանակ գտնեմ, քեզ նորից կլսեմ: Իսկ հիմա ժամանակ չունեմ»:
Եվ նա հրամայում է տանել նրան: Նա այլևս երբեք ժամանակ չունեցավ…
Ես վախենում եմ, որ եթե մենք էլ ժամանակ չունենք՝ լսելու Աստծուն ճշմարտության, վերածնունդի և Նրա գալիք դատաստանի մասին, ապա մեզ հետ էլ կլինի այնպես, ինչպես Ֆելիքսի: Ճիշտ է, չէ՞, որ մենք էլ ենք անհարմար զգում, երբ զգում ենք Աստծո իրական լինելը:
Եվ այսպիսով՝ ամեն ինչ մնում է նույնը… Վախենալու չէ՞ արդյոք, եթե կյանքի համար ստիպված ասեինք. «Ամեն ինչ մնաց նույնը հավիտյան»:
Բայց եկավ Աստծո Որդին և ասաց. «Այսուհետ ամեն բան նոր է: Ես ներո՜ւմ եմ անցյալը: Ես ձեզ փրկագնեցի Իմ մահով և դարձրի՜ արժանի Աստծո արքայության: Ձեզ եմ տալիս Սուրբ Հոգուն, որ նոր մարդ դառնա՜ք»:
Իսկ մենք ասում ենք. «Օ՜, ո՛չ», և ամեն ինչ մնում է նույնը հավիտյան: Կան քրիստոնյաներ, որոնց քրիստոնեությունը վաղուց մեռած է, բայց միայն թե նրանք դեռ չեն նկատել դա, և ամեն բան մնում է նույնը:
Ա՜խ, ի՛մ ընկերներ, ես ցանկանում եմ, որ ձեզ մոտ այլ կերպ լինի: Ես ձեզ ցանկանում եմ ամենալավը, ինչ գոյություն ունի, որ ձեզ մոտ ամեն ինչ նույնը չմնա, այլ դառնա նորը Հիսուսի միջոցով: Քրիստոսը Աստված էր մարդու կերպարանքով, և Նրան, ինչպես ոչ ոքի պատմության մեջ, պետք է լսել, պատվել և երկրպագել:
Չկարողանալ սեփական կյանքը համապատասխանեցնել Նրա ուսմունքին կնշանակի անտեսել հենց կյանքը:
Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը