Երիտասարդը մոտենում է հովվին և ասում.

-Հովի՛վ, ես այլևս չեմ գալու եկեղեցի:

-Բայց ինչո՞ւ,- հարցնում է հովիվը:

-Ես տեսա, թե ինչպես մեր քույրերից մեկը անվայելուչ ձևով խոսեց մյուս քրոջ հետ, շատերը ծառայության ժամանակ իրենց հեռախոսներին էին նայում, և սա դեռ մի քանիսն է, որ ես նկատել եմ,- ասում է երիտասարդը:

-Լա՛վ, բայց նախքան դու կհեռանաս, ինձ համար մի լավություն արա. վերցրու մի բաժակ ջուր և երեք անգամ անցիր եկեղեցով՝ փորձելով մեկ կաթիլ անգամ չթափել գետնին: Դրանից հետո կարող ես եկեղեցուց հեռանալ, եթե ցանկանում ես,- պատասխանում է հովիվը:

Երիտասարդը մտածում է, որ դա չափազանց հեշտ հանձնարարություն է:

Նա երեք անգամ շրջում է եկեղեցով, ինչպես հովիվը խնդրել էր: Երբ ավարտում է, մոտենում է նրան ու ասում, որ կատարեց այն, ինչ ինքը խնդրել էր: Հովիվը հարցնում է.

-Երբ քայլում էիր եկեղեցում, ի՞նչ տեսար: Նկատեցի՞ր որևէ մեկի անվայելուչ պահվածքը:

-Ո՛չ,- պատասխանում է տղան:

-Դու նկատեցի՞ր, թե ինչպես են մարդիկ զբաղվում հեռախոսներով,- նորից հարց է տալիս հովիվը:

-Ո՛չ:

-Գիտե՞ս ինչու:

-Ինչո՞ւ:

– Որովհետև դու կենտրոնացած էիր քո գործի վրա՝ վստահ լինելու, որ դու ջուրը չես թափի և ոչ ոքի չես անհանգստացանի: Նույնը մեր կյանքում է կատարվում: Երբ մեր ուշադրությունը կենտրոնացած է մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա հետ մեր կյանքը ապրելու վրա, մենք ժամանակ չունենք տեսնելու այլ մարդկանց սխալները:

Եթե դու եկել ես եկեղեցի սուրբերի փնտրելու, դու սխալվել ես: Եթե եկել ես Աստծուն փնտրելու, ապա ճիշտ ընտրություն ես կատարել:

Աղբյուր՝ bible-facts.ru

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.