Կյանքում քիչ կան այնպիսի պահեր, որոնք կարող են համեմատվել նրանց հետ, երբ չենք կարողնաում գտնել մեր երեխային ամբոխի մեջ: Ամեն վայրկյանը մեզ համար ժամի է նման, վախը մեծանում է, մինչ մենք փորձում ենք գտնել մեր կորած երեխային:

Իսկ հիմա պատկերացրեք, որ դա տևում է երեք օր:

Հենց նման բան պատահեց Մարիամի և Հովսեփի հետ, երբ իրենք կորցրեցին Հիսուսին (Ղուկասի Ավետարան 2.41-52):

Մենք նույնպես, երբեմն, ամբոխի մեջ կորցնում ենք Քրիստոսին: Ուր էլ գնանք, հանկարծ գիտակցում ենք, որ Աստծո և մեր միջև մեծ անդունդ է գոյացել: Եվ խոսքը փրկության կորստի մասին չէ, այլ Աստծո հետ մտերիմ հարաբերությունների կորստի մասին:

Երբեմն մեր կյանքում և կրոնական գործերում կորցնում ենք Հիսուսին: Ահա, թե ինչպես դա կարող է կատարվել.

Մենք կորցնում ենք Հիսուսին մեզ ծանոթ վայրերում:  Մարիամն ու Հովսեփը եկել էին Երուսաղեմ՝ Զատիկը տոնելու: Ճանապարհը ծանոթ էր նրանց, որովհետև նրանք ամեն տարի գալիս էին այստեղ: Նրանք կորցրեցին Հիսուսին այն ժամանակ, երբ համարեցին, որ ամեն բան կանցնի սովորականի նման:

Նույնը մեզ հետ է կատարվում. մենք կորցնում ենք Քրիստոսին մեր ամենօրյա կյանքի վազքի մեջ: Գործերը, ընկճվածությունը և ամենօրյա հոգսերը բթացնում են մեր հոգևոր զգայարանները:

Մենք կորցնում ենք Հիսուսին, երբ թույլ ենք տալիս, որ կրոնական «ծրագրերը» ավելի կարևոր լինեն, քան Աստծո հետ փոխհարաբերությունները:

Մարիամն ու Հովսեփը կորցրեցին Հիսուսին մի որոշակի ծրագիր կատարելիս: Այդ ծրագիրը նեղ-կրոնական էր: Նրանք եկել էին Սուրբ տաճար՝ բարի նպատակով ու մաքուր մտադրություններով: Նրանց բացթողումն այն էր, որ Աստծո համար մի բան անելով՝ նրանք մոռացան, որ իրենց հետ Աստծուն էին բերել: Ասես Նա այլևս իրենց ճամփորդության անդամը չէր: Հոգևոր գործերը անհրաժեշտ են, սակայն դրանք չեն կարող Հիսուսի հետ շփման միջոց դառնալ:

Մենք կորցնում ենք Հիսուսին սեփական ենթադրությունների պատճառով: Ղուկասի 2.43-44-ում ասվում է, որ «…չիմացան Հովսեփը և նրա մայրը և կարծելով, թե նա ճանապարհակիցների հետ կլինի…»: Հեշտ է ենթադրել, որ Հիսուս կլինի այնտեղ, որտեղ միշտ է լինում: Քրիստոսի էությունը և սկզբունքները անփոփոխ են, սակայն դա չի նշանակում, որ Նրա թագավորության սկզբունքները անփոփոխ են, և որ Աստծո գործերը կանխատեսելի են ու անշարժ:

Երբ մեր ենթադրույթուններն ու կարծիքները փոխում են այն, ինչ Աստված իրականում ասում է մեզ կամ գործում մեր կյանքում, մենք դադարում ենք Նրա հետևորդները լինելուց:

Մարիամն ու Հովսեփը մի որոշակի պահի հասկացան, որ կորցրել են Հիսուսին ու շեղվեցին իրենց ճանապարհից՝ Նրան գտնելու համար: Նրանք վերադարձան՝ Հիսուսին փնտրելու:

Մարիամն ու Հովսեփը կարող էին Հիսուսին գտնել ստորև ներկայացված վայրերում: Այնտեղ Հիսուսին կարող ենք գտնել նաև մենք.

Մենք գտնում ենք Քրիստոսին սուրբ վայրերում:

Ինչ է նշանակում սուրբ՝ «առանձնացված»: Սրբության չի կարելի հասնել, այնտեղ կարելի է միայն մտնել` անձդ Աստծո համար առանձնացնելով: Ամենասուրբ վայրը, որ կարող ենք առաջարկել Աստծուն հանդիպման համար՝ մեր սեփական սիրտն է, որը մենք պատրաստ ենք խոնարհելու Իր առջև: «Եվ դուք ինձ կորոնեք և կգտնեք, որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով» (Եր. 29.13):

Մենք գտնում ենք Հիսուսին հիասթափության մեջ: Այն փաստը, որ Մարիամն ու Հովսեփը Հիսուսին գտնում են տաճարում, չի նշանակում, որ Հիսուսին փնտրողը պետք է անմիջապես գնա եկեղեցի: Նրանց մտքում անգամ չկար Հիսուսին այնտեղ փնտրելը: Նրանք իրականում գալիս են տաճար՝ ասելու Աստծուն, թե որքան մեծ է իրենց մեղքը: Եվ արդեն հուսահատված, հույսը կորցրած, նրանք գտնում են Մեկին, Ում փնտրում էին:

Մենք գտնում ենք Հիսուսին ծառայության մեջ: Մենք կարիք ունենք փնտրելու Քրիստոսին, ոչ այն պատճառով, որ Ինքը թաքնվում է մեզնից, այլ որովհետև Նա մշտապես շարժման մեջ է: Նա այնտեղ է, որտեղ Աստծո գործերն են կատարվում, որտեղ Ինքը անհրաժեշտ է, որտեղ բժշկվում են կոտրված սրտերը:

Երբ Հիսուսը հեռու է թվում, նախկին մտերմությունը ձեռք բերելու համար եղեք այնտեղ, որտեղ Աստծո գործերն են կատարվում:

Ջոն Դրայվեր

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.