Դա ճիշտ է՝ Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ» (Ղուկաս 9.23):

Սակայն Հիսուսը, գտնվելով Իր խաչի ծանրության տակ, հոգնած էր, ուժասպառ և անկարող անելու ևս մեկ քայլ: Հովհաննեսն ասաց. «Եւ նորանք առան տարան Յիսուսին. եւ խաչափայտն ինքը վերկալած, դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում, որ Եբրայեցերէն Գողգոթա է կոչվում» (Հովհաննես 19.17):

Աստվածաշունչը չի ասում, թե որքան հեռու Հիսուսը տարավ Իր խաչը, բայց մենք գիտենք, որ Սիմոն Կյուրենացին ստիպված էր վերցնել այն և տանել խաչելության վայր (տե՛ս Մատթեոս 27.32):

Հիսուսը հասավ Իր ուժերի ավարտին: Նա հասավ Իր սահմանին: Հիսուսի խաչը դարձավ չափազանց ծանր կրելու համար:

Այսպիսով՝ ի՞նչ է դա նշանակում մեզ համար: Մի՞թե մեր Տերը մեզ կտա անելու այն, ինչ Ինքը չկարողացավ անել:

Հիսուսը գիտի, թե ինչ նկատի ունի Ինքը՝ կոչ անելով մեզ «վերցնել մեր խաչը և հետևել Իրեն»: Նա հասկանում է խաչի ստեղծած հոգեվարքը, անկարողությունը: Նա հիշում է Իր սեփական խաչը և գիտի, որ մենք չենք կարող տանել մեր խաչը միայն մեր ուժերով:

Այստեղ թաքնված է այնքան հզոր ու ուսուցանող ճշմարտություն,  որ կարող է փոխել մեր հայացքը խնդիրների ու տառապանքների նկատմամբ: Դա կարող է հնչել որպես սրբապղծություն՝ ենթադրելով, որ Հիսուսը չտարավ Իր սեփական խաչը, և դա ճշմարտություն է: Մեզ համար այսօր դա նշանակում է, որ Հիսուսը զգում է մեր տկարությունները, Նա փորձառեց, թե ինչ է նշանակում լինել թույլ ու անկարող շարունակել ճանապարհն առանց օգնության:  Նա բոլոր պարագաներում գայթակղվեց, ինչպես մենք:

Գայթակղությունը մեզ համար նրանում չէ, որ ձախողվենք և ոչ էլ նրանում, որ մի կողմ դնենք խաչը թուլության պատճառով, իրական գայթակղությունը կայանում է նրանում, որ փորձենք վերցնել այդ խաչը և տանել այն մեր ուժերով: Հիսուսն ասաց. «Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում» (Բ Կորնթացիներին 12.9):

Աղբյուրը՝ jesustoday.info

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.