Եթե Աստված ցնցումներ է թույլ տալիս ձեր կյանքի բնագավառներից մեկում, փորձեր մի՛ ձեռնարկեք ձեր ուժերով այն վերականգնելու համար:

Թո՛ւյլ տվեք Աստծուն վերականգնելու միայն այն ամենը, ինչ Նա ցանկանում է թողնել ձեր կյանքում: Հիշեք, Աստված թափ է տալիս մեզ այնպես, որ մնա այն, ինչ ենթակա չէ ցնցումների ու տատանումների և ինչը հաստատ հիմք ունի:

Երբ Աստված «երկրաշարժեր» է թույլ տալիս, այդժամ ի հայտ են գալիս մեր կյանքի թաքուն կուռքերը: Կուռքեր, որոնց մենք տալիս ենք մեր ուժերը, կամ էլ որոնցից ստանում ենք այդ ուժերը:

Եթե դուք գտնում եք հաստատություն, ապավինություն ու վստահություն ոչ Աստծո մեջ, ապա Նա ցնցումներ թույլ կտա ձեր կյանքում: Նա այդ կերպ է վարվում, որ դուք կյանք ստանաք, ոչ թե խաբկանք, իսկ կյանքի աղբյուրը Ինքն է: Աստված գիտի, որ մնացած ամեն բան, վերջիվերջո, ձեզ հիասթափության կբերի:

Այդ ցնցումներից հետո մենք տեսնում ենք մեր դիրքն Աստծո ճշմարտության հարաբերությամբ: Այդ ճշմարտությունն այն չէ, ինչ դուք գիտեք, այլ այն, ինչով դուք ապրում եք և ինչը ձեզ ազատ է դարձնում: Հուսալի մարդ դառնալու համար անհրաժեշտ է լսող ու հնազանդ լինել:

Մենք երբեք ազատություն չենք տա կամակոր ու անհնազանդ երեխային, այլ կտանք այն երեխային, ով լսում է մեզ ու պատասխանատվության զգացում ունի: Անհնազանդ երեխան կօգտագործի ազատությունն իր դժգոհությունն արտահայտելու համար: Նա կշփոթի ազատությունն ըմբոստանալու հնարավորության հետ:

Ըմբոստությունը հանգեցնում է ստրկության: Իրական ազատություն կարող ենք գտնել միայն հնազանդության միջոցով:

Երբ Սուրբ Հոգին բացահայտի ճշմարտությունը ձեր սրտի համար, ընդունեք այն ու քայլեք ազատության մեջ: Թող Աստծո ճշմարտությունը վերածնվի՝ հարություն առնի ձեր ներսում:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.