Քրիստոնյա երաժիշտը հինգ Գրեմմի մրցանակի է արժանացել։ «Կարծում եմ, որ կա մեր կյանքի համար ծրագիր, մենք այս աշխարհում ենք ինչ-որ պատճառով», - ասել է Բատիստը գալայից առաջ: ԱՄՆ-ում 2022 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության երեկոյի գլխավոր հաղթողը Ջոն Բատիստն էր։ Երաժիշտը արժանացել է հինգ մրցանակի՝ ներառյալ տարվա երգ և տարվա ալբոմ կարևորագույն անվանակարգերը։ «Freedom» երգով լավագույն տեսահոլովակի համար մրցանակ ստանալով՝ Բատիստն ասել է․«Այնքան երախտապարտ եմ այն պարգևների համար, որոնք Աստված տվել է ինձ և այն կիսելու ունակության համար՝ հանուն մարդկության սիրո»։

«Երաժշտությունն ինձ համար հոգևոր պրակտիկա է», - մատնանշեց Բատիստը, երբ ստացավ երեկոյի գլխավոր մրցանակը՝ «We are» -ի տարվա ալբոմը: «Սա ալբոմ է համայնքի մասին, միասին լինելու և կյանքում առաջացող իրավիճակներին դիմակայելու մասին», - ավելացրեց նա արարողությունից հետո:«Ես ուզում էի հղկվող, հոգևոր ուղերձ հղել հատկապես այն դժվարին իրավիճակների հետ կապված, որոնց միջով անցել են շատ մարդիկ վերջին մի քանի տարիների ընթացքում», - շեշտեց Լուիզիանայում մեծացած արտիստը։

Երկար կարիերա

Բատիստը աշխատել է իր երաժշտական ​​կարիերայի վրա ավելի քան մեկ տասնամյակ, երբ առաջին անգամ հայտնի դարձավ՝ մի քանի ջազ խմբերի հետ նվագելով: Այդ ժամանակից ի վեր նա ուսումնասիրել է տարբեր երաժշտական ​​ժանրեր, եղել է Pixar-ի Soul  ֆիլմի մրցանակակիր սաունդթրեքի հեղինակներից մեկը։

«Իմանալ, որ շատ մարդիկ ուրախություն, սեր են զգում իմ երաժշտության միջոցով, ֆանտաստիկ բան է»: Նա նշեց նաև իր ընտանիքի մասին՝ հիշելով, որ «պապս բժիշկ [Մարտին Լյութեր] Քինգի հետնորդներից  էր, նա ազատության համար պայքարող ակտիվիստ էր»։ Բատիստը ներկա է եղել ԱՄՆ-ում սևամորթների շարժման համերգներին և ցույցերին՝ ի պաշտպանություն նրանց իրավունքների։Դեռևս նախորդ հարցազրույցներում Բատիստը անկեղծորեն արտահայտվել է իր հավատքի մասին: «Ես չեմ սիրում սատանայական երաժշտություն, քանի որ ես քրիստոնյա եմ », - ասել է Բատիստը The Cut ամսագրին:

Մեկնաբանելով իր նախորդ աշխատանքը, որը կոչվում էր «Meditations» երաժշտական ​​ամսագիր Classical Voice-ում՝ Բատիստը անդրադարձավ աղոթքին և միմյանց հետ կապ հաստատելու անհրաժեշտությանը:

«Երբ դուք խոսում եք աղոթքի մասին, խոսում եք Աստծուն, ձեր կյանքի Տիրոջը կամ ձեզ առաջնորդողին միանալու մասին: Դա հարաբերություն է ի վերջո: Հենց հիմա մենք ունենք շատ բաներ, որոնք արգելափակում են մեր ընթացքը: Մենք կապված չենք Աստծո, հասարակության, միմյանց հետ և տեսնում ենք ի հայտ եկած տարբերությունները: Այն երաժշտությունը, որը ես ստեղծել եմ, միջոց է լուսավորելու ճանապարհ դեպի ճշմարտությունը, թե ովքեր ենք մենք և ինչի կարիք ունենք իրականում»:

Աղբյուրը՝ evangelicalfocus.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.