Վերջին ճանապարհորդությանս ժամանակ հանդիպեցի մի երիտասարդ ընտանիքի, ով ուներ երկու նախադպրոցական տարիքի երեխա: Ամուսիններն անգլերեն չէին խոսում, սակայն ես կարիք չունեի նրանց խոսքերը հասկանալու՝ տեսնելու համար այն սերն ու հարգանքը, որ ունեին միմյանց հանդեպ:

Նրանք ժպտում էին իրար, ինչ անում էին՝ միասին էին անում, ինչպես մեկ թիմ՝ փորձելով հանգստացնել հոգնած երեխաներին: Խոսում էին ցածր ու սիրալիր ձայնով և շատ լավ տպավորություն էին թողնում՝ ապացուցելով այն, որ մեր գործերն ավելին են ասում, քան խոսքերը:

Աշխարհն այսօր շա՜տ կարիք ունի նման ընտանիքների՝ նրանց, ովքեր ձգտում են սիրելու ու ծառայելու միմյանց՝ չնայած այն բանին, որ կարող են լինել քաղցած, հոգնած կամ ծանրաբեռնված:

Հիսուսի աշակերտները կանչված են տարբերվելու համար, գործելու այնքան յուրատեսակ և արտասովոր կերպով, որ մարդիկ նկատեն ու իրապես տեսնեն տարբերությունն աշխարհի և նրանց միջև:

Հովհաննես 13.35-ում Հիսուսն ասում է. «Սրանով կիմանան ամենքը, որ իմ աշակերտն եք, եթե իրար վրա սեր ունենաք»:

Շատ ընտանիքներում սերը չարաշահվում է և սխալ մեկնաբանվում. «Եթե ինձ համար անես այս կամ այն, ուրեմն՝ սիրում ես ինձ»: Իրականում սա սեր չէ:

«Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում»:  Ա Կորնթացիս 13.4-5:

Թրիցիա Գոյեր, գրքերի հեղինակ

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.