Էլեկտրական լամպը
Էլեկտրական լամպը ամենաթափանցիկ օբյեկտն է, որ ես գիտեմ։ Ոչ մի թաքցրած թերություն, հասարակ դիզայն։ Ինքն իրենով բացարձակ անպիտան է, ինչպես և մենք։ Հիսուսն ասաց, որ մենք ոչինչ չենք կարող անել առանց Իրեն։ Մենք կարող ենք ունենալ թափանցիկ հեղինակություն, կարող ենք լինել բարեգործի օրինակ, եկեղեցու զարդը, բայց մենք մեզանով անօգուտ ենք։
Էլեկտրական լամպն ընդհանրապես լամպ չէ, եթե նրանում զորություն՝ էլեկտրականություն, չկա։ Մենք գտնվում ենք նույն իրավիճակում, եթե չունենք ուժ։
Նայե՛ք նույն ապակուն ու լարերին, երբ նրանցով անցնում է էլէկտրական հոսանքը։ Ի՞նչ է տեղի ունենում։ Շիկալարը փայլում է սպիտակ գույնով ու լույս արձակում։ Դա լույս է տալիս նրանց, ովքեր գտնվում են տան մեջ։ Զորությունը բերում է փոփոխություններ։
Հիսուսն ասաց․«Դուք զորություն կստանաք․․․» /Գործք․ առ․1․8/։
Ռեյնհարդ Բոնկե