Եկեք երեք շաբաթ անց
Մի իմաստունի շատերն էին այցելում` խորհուրդ հարցնելու: Մի անգամ նրա մոտ մի մայր ու որդի եկան.
-Իմ տղան չափից շատ է շաքար ուտում: Ես արդեն բոլոր միջոցները փորձել եմ, բայց նա ոչ մի կերպ ինձ չի լսում: Խնդրո ՜ւմ եմ, խոսե´ք նրա հետ, նա Ձեզ կլսի, որովհետև շատ է հարգում:
Իմաստունը, նայելով տղային, ասաց.
-Եկեք երեք շաբաթ հետո:
Կինը տարակուսեց. այդքան հասարակ բանի համար երեք շաբա՞թ… բայց եկավ երեք շաբաթ անց:
Իմաստունը կրկին ասաց.
-Եկեք երեք շաբաթ հետո:
Եվ միայն երրորդ այցի ժամանակ պարզապես ասաց.
-Որդյա՛կ, լսի՛ր խորհուրդս, շատ շաքար մի՛ կեր, դա վնասակար է առողջությանը:
-Ես կհետևեմ ձեր խորհրդին և այլևս չե´մ ուտի,- պատասխանեց տղան:
Րոպեներ անց մայրը հետ վերադարձավ և զարմացած հարցրեց իմաստունին, թե ինչու այդ նույնը չարեց հենց առաջին այցի ժամանակ: Իմաստունը համեստորեն խոստովանեց, որ ինքը նույնպես սիրում է շաքար ուտել, և մինչ այդպիսի խորհուրդ տալը հարկավոր էր, որ ինքը ևս ազատվեր դրանից…
Ուստի մինչ որևէ խորհուրդ տալը, հարկ է, որ ինքդ հետևես դրան…