Ինձ հեշտ տրվեց գտնել եկեղեցու 10 կարևոր առանձնահատկություն, քանի որ ես սիրում եմ եկեղեցին: Այն Քրիստոսի հարսնացուն է և մշակութային վերափոխման բանալին: Այդ իմաստով յուրաքանչյուր եկեղեցի անփոխարինելի է: Բայց երբ դուք միանում եք այնպիսի ճկուն եկեղեցու, որն ունակ է իր ժողովներում և համայնքներում ճիշտ փոփոխություններ կատարել, դա առավել մեծ օրհնություն է:

Ինչն է, որ կարևոր է յուրաքանչյուր եկեղեցու համար՝ ըստ Սուրբ Գրքի

Իհարկե, կատարյալ եկեղեցիներ չկան, բայց շատերը կան, որոնք ձգտում են դեպի բարձրերը, որոնց մասին ասվում է Սուրբ Գրքում:

Ահա 10 առանձնահատկություն, որոնք, հնարավոր է, նկարագրում են ձեր տեղական եկեղեցին.

1. Այն ղեկավարվում է աստվածահաճո առաջնորդների կողմից: Տիտոս 1.5-9

2. Ավետարանը հանդիսանում է կենտրոն՝ յուրաքանչյուր քարոզի, ծրագրի և ժողովի համար։ 1 Կորնթացիներ 15.3-4

3. Մարդիկ օգտագործում են իրենց տրված հոգևոր պարգևները։ 1 Կորնթացիներ 12.12-31

4. Այն առաջին դարի եկեղեցու պես միասնական է ՝ լիովին ներկայացնելով այն համայնքի ժողովրդագրական առանձնահատկությունները, որում գտնվում է: Եփեսացիս 2.11-21

5. Սերը գերակշռում է ամեն բանում՝ դրսեւորված ընկերասիրությամբ, առատաձեռնությամբ, ներքին/արտաքին բարեգործական ծրագրերով և համայնքի ներգրավվածությամբ: 1 Կորնթացիներ 13.1-8

6. Կան փոքր խմբակներ, որտեղ անդամներն ունենում են աստվածաշնչյան հիանալի հաղորդակցություն, կիսում դժվարություններ և աղոթում միմյանց համար: Հակոբոս 5.16

7. Մարդիկ ոգեշնչված են և պատրաստակամ՝ իրենց հավատը ուրիշների հետ կիսելու համար:

8.Սերտողությունը/քարոզչությունը հիմնված է Աստվածաշնչի վրա և գործնական բնույթ է կրում: 2 Տիմոթեոս 3.16-17, 4.1-4

9. Մանկական և պատանեկան ծառայություններն առաջնահերթություն են, այլ ոչ թե՝ հետագայի ծրագիր: Տիտոս 2.1-8

10. Բարեխոսական աղոթքը հանդիսանում է կենսական անհրաժեշտության մղիչ վառելիք: Այն շարժիչ ուժ է, ոչ թե եկեղեցին տկարացնող ամենավերջին անհրաժեշտության գործիքը։ 1 Տիմոթեոս 2.1-8

Սրանք այն առնվազն 10 առանձահատկություններն են, որ տարանջատել եմ՝ որպես լավ եկեղեցու հիմնական նշաններ: Բնականաբար, սրանք միակը չեն, եւ դու ինքդ էլ կարող ես շարունակել շարքը։

Հեղինակ՝ Գրեգ Սթայեր
Աղբյուրը՝
churchleaders.com

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.