Եղե՛ք այն փոփոխությունը, որը ցանկանում եք տեսնել այս աշխարհում․ Ռիչարդ Գիր
Դերասան Ռիչարդ Գիրը նոր ֆիլմում հանդես է գալիս՝ որպես մաշված ու պատառոտված բաճկոնով ու շարֆով մոռացված անօթևան մարդ։
«Երբ ես քայլում էր Նյու-Յորքով՝ անօթևանի հագուստով, ինձ ոչ ոք չէր նկատում։ Եվ ես վերապրեցի, թե ինչ է նշանակում լինել անտուն։ Մարդիկ ուղղակի անցնում էին կողքովս ու ինձ նայում էին նողկանքով։ Միայն մեկ կին բարի գտնվեց իմ հանդեպ և մի փոքր ուտելիք տվեց։
Այս փորձառությունը ես երբեք չեմ մոռանա։ Մենք այնքան հաճախ ենք մոռանում, թե որքան օրհնված ենք։ Մենք չպետք է դա ընդունենք որպես տրված մի բան։ Իսկ եթե կարող ենք օգնել կարիքավորին, պետք է օգնենք։ Դրա համար դրանից հետո ես քայլում էի և տալիս ուտելիք ու 100 դոլլար ինձ ամեն հանդիպող անօթևանի։ Նրանք արտասվում էին և այնքա՜ն շնորհակալ էին։
Եղե՛ք այն փոփոխությունը, որը ցանկանում եք տեսնել այս աշխարհում»։
Ռիչարդ Գիր