Իլինոայից երկրորդ դասարանի աշակերտուհի Գաբրիելայի ծնողները կապ են հաստատել Իրավունքի և արդարադատության ամերիկյան կենտրոնի (ACLJ) հետ այն բանից հետո, երբ նրանց դստեր Աստվածաշունչը վերցվել էր նրա ձեռքից դպրոցում. փոքրիկ աղջնակը սիրում է երբեմն բարձրաձայն կարդալ իր Աստվածաշունչը մյուս երեխաների համար՝ ընդմիջման ժամանակ․ գրում է cbn.com-ը։

Վերջերս ուսուցիչներից մեկը Գաբրիելային ասել էր. «Քեզ թույլատրված չէ բարձրաձայն կարդալ Աստվածաշունչը», ապա կապ էր հաստատել նրա ծնողների հետ և նրանց ասել, որ արգելված է Աստվածաշունչ դպրոց բերել:

Ծնողներն ընդդիմացան դպրոցի կողմից նմանատիպ խտրականությանը և կապվեցին Իրավունքի և արդարադատության ամերիկյան կենտրոնի(ACLJ)-ի հետ:

Հետաքրքիր է, որ հետաքննությունը պարզ դարձրեց, որ ոչ մի աշակերտ կամ ծնող չի բողոքել ընդմիջման ժամանակ Գաբրիելայի Աստվածաշնչի ընթերցումից:

Գաբրիելայի պարագայում դպրոցում նրա  կողմից Աստվածաշնչի ընթերցանության իրավունքի վրա սահմանափակումներ մտցնելն արդարացված չէ, քանի որ դա ոչ մի բացասական հետևանք չի առաջացնում շրջապատի համար:

Դպրոցը շնորհակալ է Իրավունքի և արդարադատության ամերիկյան կենտրոնին(ACLJ) խորաթափանց քննության համար, ինչի արդյունքում վերացրեց Գաբրիելայի կողմից դպրոցում՝ իր Աստվածաշունչի ընթերցանության բոլոր սահմանափակումները:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ https://www1.cbn.com/cbnnews/us/2021/june/illinois-school-reverses-decision-to-ban-2nd-grade-girl-from-bringing-her-bible-to-school

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.