Դպրոցը չեղարկում է այն որոշումը, ըստ որի 2-րդ դասարանի աղջնակը պետք է պատժվեր Աստվածաշունչը դպրոց բերելու համար
Իլինոայից երկրորդ դասարանի աշակերտուհի Գաբրիելայի ծնողները կապ են հաստատել Իրավունքի և արդարադատության ամերիկյան կենտրոնի (ACLJ) հետ այն բանից հետո, երբ նրանց դստեր Աստվածաշունչը վերցվել էր նրա ձեռքից դպրոցում. փոքրիկ աղջնակը սիրում է երբեմն բարձրաձայն կարդալ իր Աստվածաշունչը մյուս երեխաների համար՝ ընդմիջման ժամանակ․ գրում է cbn.com-ը։
Վերջերս ուսուցիչներից մեկը Գաբրիելային ասել էր. «Քեզ թույլատրված չէ բարձրաձայն կարդալ Աստվածաշունչը», ապա կապ էր հաստատել նրա ծնողների հետ և նրանց ասել, որ արգելված է Աստվածաշունչ դպրոց բերել:
Ծնողներն ընդդիմացան դպրոցի կողմից նմանատիպ խտրականությանը և կապվեցին Իրավունքի և արդարադատության ամերիկյան կենտրոնի(ACLJ)-ի հետ:
Հետաքրքիր է, որ հետաքննությունը պարզ դարձրեց, որ ոչ մի աշակերտ կամ ծնող չի բողոքել ընդմիջման ժամանակ Գաբրիելայի Աստվածաշնչի ընթերցումից:
Գաբրիելայի պարագայում դպրոցում նրա կողմից Աստվածաշնչի ընթերցանության իրավունքի վրա սահմանափակումներ մտցնելն արդարացված չէ, քանի որ դա ոչ մի բացասական հետևանք չի առաջացնում շրջապատի համար:
Դպրոցը շնորհակալ է Իրավունքի և արդարադատության ամերիկյան կենտրոնին(ACLJ) խորաթափանց քննության համար, ինչի արդյունքում վերացրեց Գաբրիելայի կողմից դպրոցում՝ իր Աստվածաշունչի ընթերցանության բոլոր սահմանափակումները:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը