Հիսուսն ասաց․ «Դուք իմ վկաները կլինեք․․․» (Գործք․1.8)։

Սովորաբար վկան խոսում և նկարագրում է միայն այն, ինչ տեսել է։ Երբեմն վկան դառնում է ճշմարտության ապացույցը։ Միգուցե մի մարդու վրա դաժանորեն հարձակվեն և ծեծեն։ Նա կներկայանա դատարան՝ ցույց տալով իր վերքերն ու վնասվածքները։ Նրա սպիերը բարձրաձայն կխոսեն․ դա ինքնին հավաստի ապացույց է։

Մենք՝ հավատացյալներս, ճշմարտության փաստաբաններ չենք, իրավաբաններ կամ էլ օրենքի մարդիկ, ովքեր խոսում են դատարանների առջև՝ ի պաշտպանություն Հիսուսի։ Մենք վկաներ ենք։ Վկաները չեն վիճում և չեն պնդում։ Նրանք պարզապես ասում են ճշմարտությունը՝ հռչակելով այն, ինչ գիտեն։ Եվ ահա՝ ես ապացույցն եմ այն բանի, որ Հիսուսը կենդանի է, և Նրա արյան մեջ մաքրող զորություն կա։ Վկանե՛ր, դուք օրհնվա՞ծ եք․․․

Թարգմանեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.