Ս․թ․ նոյեմբերի 1-ին Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Արամ Ա-ի գործունեությունը, ամբողջական զորակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրին և տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատմանը։ Նա նաև ջերմորեն ողջունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերին՝ որպես կազմակերպված, աշխույժ և ուժեղ համայնք։

Հաղորդագրության համաձայն՝ Վեհափառ Հայրապետն առաջին հերթին իր գնահատանքն ու երախտագիտությունն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ օրեր առաջ ԼՂ հայության իրավունքների վերաբերյալ իր հրապարակային հայտարարության համար՝ միաժամանակ ընդգծելով Միացյալ Նահանգների միջազգային դերի կարևորությունը, հատկապես՝ այս անհանգիստ ժամանակներում։ Վեհափառ Հայրապետը նաև ընդգծել է Միացյալ Նահանգների նոր կառավարության ԼՂ հայությանն ուղղված ամբողջական զորակցության կարևորությունը՝ «իր պատմական հողեր վերադառնալու եւ Արցախի հայության արդար պահանջի՝ ինքնորոշման իրավունքի վերահաստատելու համար՝ միաժամանակ հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար»։ Նա նաև անհրաժեշտ է համարել, որ նոր կառավարության մեջ ընդգրկվեն ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:

Վերջում Վեհափառ Հայրապետն առաջարկել է, որ նշված հարցերի շուրջ անհրաժեշտ է խորհրդակցել Արևելյան և Արևմտյան ազգային առաջնորդարանների, ինչպես նաև Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ։

 Աղբյուրը՝ https://www.armenianorthodoxchurch.org/archives/65046

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.