Մի օր Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելային հարցրին, թե ինչպե՞ս է նրան հաջողվել դիմանալ քսանհինգ տարվա բանտարկության դժվարություններին և չդառնալ դաժան։

Նա պատասխանեց․«Դաժանությունը կործանում է մարդուն։ Երբ դուք ատում եք թշնամուն, նրան եք տալիս ձեր սիրտն ու միտքը։ Իսկ դրանք պետք է պահել քեզ մոտ»։

*Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն է, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1993թ․)։  Դատապարտվել Է հակառասիստական ելույթների համար եւ բանտարկությունում անցկացրել 25 տարուց ավելի։

Հ․Գ․«Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար» /Մատթեոս 5․44/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.