Դառնալ գթասիրտ երկնային Հոր նման
Աստված կարող է և օգտագործում է իր հրեշտակներին՝ մարդկանց ծառայելու համար, բայց Նա հիմնականում օգտագործում է Իր իսկ հոգատար զավակներին՝ Իր շնորհը սփռելու համար: Ահա պատճառներից մեկը, որ մենք դարձել ենք Նրա ողորմության մի մասնիկը՝ դրա փոխանցման միջոցը: Մեր նպատակը պետք է լինի այլոց նկատմամբ ողորմած լինելը:
«Բայց մեր ամեն մէկիս տրուած է շնորհքը՝ Քրիստոսի պարգեւի չափի պէս» (Եփեսացիս 4.7):
Աստծո՝ մեզ տրված շնորհի հարմարավետության շնորհիվ է, որ մեզանից յուրաքանչյուրը չի սգալու մեր ողջ կյանքի ընթացքում: Ինչ-որ պահի մենք Տիրոջ կողմից բժշկություն ենք ստանում, և սկսում ենք Աստծո շնորհի պահուստներ կառուցել:
Հավատում եմ, որ սա նկատի ուներ Պողոսը, երբ գրեց. «Որի ես սպասաւորը եղայ՝ Աստուծոյ շնորհքի պարգեւի պէս՝ որ տրուեցաւ ինձ, նորա զօրութեան ներգործելու պէս. Ինձ՝ ամեն սուրբերի յետինիս՝ տրուեցաւ այս շնորհքը, որ հեթանոսների մէջ աւետարանեմ Քրիստոսի անքննելի հարստութիւնը»(Եփեսացիս 3.7-8) և ապա «…որ դուք ամենդ ինձ հետ շնորհքին հաղորդ եղաք»(Փիլիպպեցիս 1.7):
Առաքյալն այստեղ մեծ հռչակում է անում մի բանի մասին, ինչի մասին Պետրոսը գրում է. «Ամեն մէկդ ինչպէս որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատակարարեցէք. Ինչպէս Աստուծոյ կերպ կերպ շնորհաց լաւ տնտեսներ» (Ա Պետրոս 4.10): Ի՞նչ է նշանակում լինել Աստծո բազմակի շնորհի լավ տնտես կամ բաշխիչ: Ես այդպիսի մարդ եմ, թե՞ ես իմ ժամանակն անցկացնում եմ աղոթելով միայն իմ սեփական ցավի, վշտի և պայքարների համար:
Աստծո շնորհը Պողոսին և Պետրոսին դարձրեց կարեկից հովիվներ, ովքեր կարող էին լաց լինել տխրողների հետ: Նրանք ասում էին. «Երբ ես գնում եմ Աստծո խորանը՝ շնորհը ստանալու, դա ձեր բարեկեցության համար է: Ես ուզում եմ լինել ոչ թե դատող, այլ ողորմած հովիվ ձեզ համար: Ես ուզում եմ, որ քո կարիքի պահին կարողանամ բարեգութ լինել քո նկատմամբ, որպեսզի դու էլ նույն կերպ վարվես ուրիշների նկատմամբ»:
Սիրելինե՛ր, մեր ներկա տառապանքները անգին գանձեր են ծնում մեր կյանքերում: Նրանք մեր մեջ աղաղակ են ծնում՝ լինել ողորմած և գթասիրտ կարիքավորների նկատմամբ: Մեր տառապանքները ստիպում են մեզ լինել ողորմած այլոց նկատմամբ:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org