Դարձե՛ք պետքական, և մարդիկ կգան ձեզ մոտ. Մայր Թերեզա
Երբեմն մեր միայնակության մեղավորը մեր ստացած դաստիարակությունն է: Ծնողները հաճախ են իրենց երեխաներին ասում. «Մի՛ եղիր այդքան հիմար, ամեն անգամ դու մի արա առաջին քայլը, թող ուրիշները գան քեզ մոտ»:
Իհարկե, ուրիշները կգան քեզ մոտ, երբ դա նրանց օգտակար լինի: Եթե դուք հացագործ եք, ապա ձեզ մոտ կգան հաց գնելու: Հարկավոր է կարողանալ ինչ-որ բան տալ, որպեսզի ձեզ մոտ գան: Իսկ եթե դուք ոչինչ չունեք մարդկանց տալու, դուք նրանց չեք գրավի և կմնաք ձեր միայնակության մեջ:
Դարձե՛ք պետքական, և մարդիկ կգան ձեզ մոտ: Նայեք բացված վարդին. այն բուրում է, և բոլորը ձգտում են նրան՝ և՛ մեղուները, և՛ թիթեռնիկները: Բոլորն են ցանկանում շնչել նրա բուրմունքը, հենց միայն այն պատճառով, որ նա բացվել է: Ուրեմն ինչո՞ւ եք դուք մնում փակ և չեք «բուրում»: