Ինքնաարդարացումը թուլությամբ առաջ շարժվելու հակադրությունն է: Մենք հեշտությամբ արդարանում ենք, թե ինչու այս կամ այն բանը չենք արել: Սկսած Ադամից՝ դրախտից մինչև այսօր դեռ շարունակվում է փոխադարձ մեղադրանքների խաղը: Մեր անհաջողությունների համար մենք մեղադրում ենք մեր կնոջը, աշխատանքը, մեր հարազատներին, հանգամանքներին և այլն: Մենք չենք ցանկանում խոստովանել մեր ձախողումները: Բայց եթե մենք դրանք չենք խոստովանում, ապա չենք կարող ուղղել: Եթե դրանք չուղղենք, ապա մենք ու մեր երեխաները կշարունակեն մնալ մեր ձախողումների պատանդները: Ամեն ինչ այնպես չի ընթանում ոչ միայն այն ժամանակ, երբ մենք առաջինն ենք սխալ գործում,այլ նաև այն ժամանակ, երբ մեր մեր արձագանքն այդ սխալին ճիշտ չէր: Դրա համար մենք պետք է դադարեցնենք միմյանց մեղադրել և ընդունենք մեր խնդիրները:

Հպարտությունը հաճախ հանդիսանում է պատճառ, որ մարդիկ ամոթ են զգում: Թվում է՝ սա հակասում է ողջամտությանը, բայց դա իրականում այդպես է: Ներքուստ մենք ամոթ ենք զգում մեր եսասիրական արարքների համար, բայց մեր հպարտությունը թույլ չի տալիս, որ ընդունենք դա: Եվ այդ ժամանակ սկսում ենք մեկս մյուսին մեղադրել:

Մեկ ուրիշ խաղ, որ շատերն են խաղում, ամոթի խաղն է: Այսպիսի մարդիկ դաշույնը չեն ուղղում մյուսների դեմ, այլ վտանգը շարունակաբար պահում են իրենց սրտերում: Նրանց ինքնախղճահարությունն այնքան կործանարար է, որ նրանք ունակ չեն բարձրանալ գետնից: Նրանք ուշադրության մոլուցք ունեն ու ծաղկում են սեփական կամ մյուսների խղճահարության շնորհիվ: Սա նման է սողացող ավազների, որի մեջ նրանք ավելի ու ավելի են խրվում: Նրանց պարուրել է կյանքի մռայլությունը: Նրանք սկսում են իրենք իրենց ոչնչացնել ու դատարկել: Զոհի դերը նրանց չի ազատում և ոչ ոքի այս աշխարհում օգուտ չի բերում: Ինքնաոչնչացման մեջ ոչ մի ազնվագույն բան չկա, քանի որ այդպիսի մարդիկ չեն փորձում ազատվել ամոթից: Նրանք ստիպում են ուրիշներին իրենց ոչինչ զգալ իրենց ներկայությամբ: Եվ անգամ այն ժամանակ, երբ նրանց խղճում են ուրիշները, նրանք չեն ստանում այն, ինչ այդքան փափագում էին: Սեփական խնդիրը խոստովանելը մեզանից պահանջում է, որ մի քայլ առաջ անենք դեպի լուծում, այլ ոչ ինքնախղճահարություն: Դրա համար պետք է պատասխանատվություն վերցնել մեկ այլ մարդու կարիքները ու հարաբերությունները վերականգնելու համար, ինչը փոխադարձ օգուտ կբերի:

Հետադարձ հայացք հառելով իմ փորձին՝ իսկ հետագայում այլ մարդկանց օգնել հաղթահարել իրենց ցավը, ես ինքս ինձ համար բացահայտեցի մի շատ կարևոր ճշմարտություն՝ մենք մտերմանում ենք թուլության պահերին: Այո՛, մեզ գրավում են մարդկանց ուժեղ կողմերը, բայց մենք մտերմանում ենք նրանց հետ թուլության պահերին: Վերականգնման ուղին սկսվում է թուլության խորը զգացումից և ձախողումը անկեղծորեն խոստովանելուց:

Քասսի Քարսթենս, «Աշխարհը Հոր կարիք ունի» գրքից

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.