Աստվածաշունչը նախ և առաջ հանդիմանում է մեր անմաքուր խղճի համար և դրանից հետո ցույց տալիս դրա մաքրման ճանապարհը:

Հակոբոս առաքյալը համեմատում է Աստծո Խոսքը հայելու հետ, որը ցույց է տալիս մեզ մեր սրտի վիճակը, այսինքն՝ խղճի: Եթե մեզ հետաքրքրում է խղճի մաքրությունը, ապա ոչ մի կերպ չենք կարող շրջանցել հեղինակավոր աղբյուրին: Մեզ ուղղակի անհրաժեշտ է կողքից հայացքը:

Միայն Խոսքը կարող է մեզ ցույց տալ այնպիսին, ինչպիսին մենք կանք իրականում՝ առանց զարդարանքների և դիվանագիտության: Աստված տեսնում է մեզ ամբողջությամբ, և Նրանից ոչինչ չես թաքցնի: Բանը նրանում է, որ Աստվածաշունչը ոչ թե ուղղակի գիրք է, այլ մարգարեական գիրք, որը ակտուալ է դառնում՝ կախված անհատից, ով Նրան է դիմում, և իրավիճակից, որի մեջ գտնվում է այդ անհատը:

Աստվածաշունչը ամենաիրական միջոցն է՝ մաքրելու ցանկացած մարդու ցանկացած աստիճանի աղտոտված խիղճը:

Դրա համար էլ մենք ճիշտ ենք անում, երբ դիմում ենք Աստծո Խոսքին՝ մեր խնդիրները հասկանալու և դրանց լուծման ճանապարհներ գտնելու օգնությամբ: Որովհետև Գիրքը ոչ միայն ուղղակի հանդիմանում է, այլ նաև ցույց է տալիս խնդիրների լուծման ուղիները, այդ թվում և անմաքուր խղճի հետ կապված խնդիրների:

Գիրքը կօգնի մեզ՝ ոչ միայն տեսնել մեր խղճի անմաքուր լինելը, այլև ցույց կտա՝ ինչպես այն մաքրել: Ինչպե՞ս է դա կատարվում գործնականում: Դուք կարդում եք Աստվածաշունչը և հասկանում եք, թե ինչումն է ձեր անմաքրությունը: Առանց հանդիմանության ոչինչ չի ստացվի: Դե իսկ դրանից հետո դուք անպայման կտեսնեք, թե ինչ է հարկավոր անել:

Օրինակ, Հակոբոսը գրում է իմաստության մասին. «Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի՝ թող խնդրի Աստվածանից, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան» (Հակոբոս 1.5):

Ուշադրություն դարձրեք, որ սկզբից գնում է հանդիմանությունը՝ «մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի»: Հակոբոսը գրում է, որ եթե դու խելամիտ չես… և դա քեզ հաճելի չէ, բայց մահացու էլ չէ, ապա դու պետք է խնդրես Աստծուն, Ով տալիս է ուղղակի ու չի նախատում: Եվ սա արդեն խնդրի լուծման ճանապարհ է՝ խնդրել Աստծուն:

Նմանապես մենք կարող ենք կարդալ խղճի մասին: Ահա, թե ինչ է գրում Պողոս առաքյալը. «Արդ, եղբայրք, որովհետև համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունովը, որը որ նորոգեց մեզ համար նոր և կենդանի ճանապարհ վարագույրի միջովը, այսինքն՝ իր մարմնովը… Մոտենանք նրան ճշմարիտ սրտով, հավատքի լրությամբ, մեր սրտերը մաքրված չար խղճմտանքից, և մեր մարմինը լվացված սուրբ ջրով» (Եբրայեցիս 10.19-22):

Ուշադրություն դարձրեք, որ առաքյալը հանդիմանում է՝ ասելով, որ խիղճը չարացած է, և ասում է, թե ինչ է անհրաժեշտ անել. մաքրել մեր սրտերը Հիսուսի արյունով, քանզի միայն այդպես կարող ենք սրբարանը՝ Աստծո ներկայության մեջ, մտնել: գործնականում սա նշանակում է՝ ընդունել, որ Հիսուսը վերցրել է Իր վրա մեր բոլոր մեղքերը և դրանով իսկ արդեն մաքրել է մեր խիղճը:

Այսպիսով, Աստվածաշունչը շատ գործուն միջոց է` ցանկացած աստիճանի աղտոտված խիղճը մաքրելու համար: Դուք պատրա՞ստ եք նայել ճշմարտության աչքերի մեջ:

Հեղինակ՝ Ալեքսանդր Վելիչկո

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.