«…Վասն զի Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նէեմիա 8.10)։ Մենք Տիրոջ տաճարն ենք, և այդ տաճարում Տիրոջ ներկայությունն է միշտ լինելու: Աստված ուզում է մեր կյանքում տեսնել Իր զորությունը:

«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13)։ Պողոս առաքյալը խոսում էր իր ապրած կյանքի մասին: Որևէ բան չի կարող խանգարել քեզ`ապրել հաղթական կյանքով: Խանգարող կարող ենք լինել միայն մենք ինքներս: Եթե մենք ձգտենք նմանվել Հիսուսին, մենք էլ կարող ենք Պողոս առաքյալի նման համարձակ հայտարարություններ անել:

«Այսուհետև, եղբայրներս, զորացեք Տերով  և նրա զորության կարողությունովը» (Եփեսացիս 6.10)։

Աստծո Խոսքն ասում է՝ Իսրայելացիները Մադիամացիների պատճառով աղքատացան, և նրանք՝ իսրայելացիները, Տիրոջն աղաղակեցին (Դատավորաց 6): Աստված ուզում է լսել մեր աղաղակը: Անգամ եթե մենք ենք մեղավոր եղել մեր կյանքի ինչ-որ իրավիճակների համար, պետք է աղաղակենք Աստծուն:

Սատանան ուզում է խլել մեզնից ամեն ինչ, նա ուզում է ոչնչացնել մեզ, և դրան հակառակ կանգնելու համար մենք պիտի լինենք Տիրոջ ձեռքերի մեջ: Աստված սիրում է ինձ ու քեզ:

Աստված արդեն խոսել էր Գեդեոնի հետ՝ դիմելով նրան որպես զորավոր կտրիճ: Իսրայելի համար այդ դժվարին ժամանակ, երբ Մադիամը միավորվելով մի քանի այլ թագավորների հետ դուրս էր եկել Իսրայելի դեմ, Գեդեոնը կարողացավ վստահել Աստծուն, աղաղակել ու հաղթանակ տոնել:

«Եվ այն երեք գունդերն էլ փողերը հնչեցրին և սափորները կոտրատեցին, և ձախ ձեռքով ջահերը, և աջ ձեռքով փողերը բռնած հնչեցնելու համար աղաղակում էին՝ Տիրոջ և Գեդեոնի սուրը» (Դատավորաց 7.20)։

Այս սափորների պես Աստված էլ ուզում է, որ մենք կոտրվենք, ու երևա իր լույսը: Փողերը հնչեցին, որ կարծես երկնքի ձայնն էր, կոտրված սափորներն ու երևացող լույսը, և երրորդը` հաղթության աղաղակն էր: 300 հոգին հաղթեցին 150.000-անոց բանակին:  Հետագայում ևս տեսնում ենք Իսրայելի բանակին հաղթանակած:

Փողի ձայնը, լույսը և հաղթության աղաղակը վախեցրեց թշնամուն: Հաղթության աղաղակը միայն բարձր գոռալը չի, այլ սրտի աղաղակը, սրտի հաղթությունն ու վստահությունը՝ Աստծո և Աստծո խոսքի վրա:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.