Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնյաները արգելում են Գուանգդոնգ նահանգում գտնվող առցանց եկեղեցական ծառայությունների անցկացումը, որն իրականացվում էր ZOOM հարթակի միջոցով:

Իշխանությունները ստիպեցին հովիվ Մաո Զհիբինին և երեց Չու Յանկին Շենժենին դադարեցնել քարոզչությունը․ գրում է cbn.com

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին, գրեթե երեք ամիս անց այն բանից հետո, երբ եկեղեցու անդամ Շի Մինգլեյը  փախավ ԱՄՆ այն բանից հետո, երբ եկեղեցին ռմբակոծվեց իշխանությունների կողմից:

Այն ժամանակվանից, երբ Հովիվ Մաոն և Երեց Շեն Լինգը սկսեցին աջակցել հոգևոր հովիվ Վան Յիին՝ կապված հովիվների «Հանուն քրիստոնեական հավատի» հայտարարության հետ, ավելի շատ եկեղեցականներ հայտնվեցին կոմունիստական իշխանության թիրախում:

Սա տեղի է ունեցավ այն բանից հետո, երբ Կոմունիստական կուսակցության հարյուր ամյակին Չինաստանի երեք ինքնավար եկեղեցիների հովիվներին կարգադրվեց հարմարեցնել իրենց քարոզները՝ ներառելով անգամ նախագահի ելույթի հատվածները:

Նախագահը պատվիրել է, որ բոլոր դավանանքները պետք է հարմարեցվեն այնպես, որ նրանք հավատարիմ լինեն և չխախտեն պաշտոնական աթեիստական կուսակցությանը: Չինաստանի քրիստոնյաներն ասում են, որ սա իրենց նկատմամբ կիռառված ամենավատ հալածանքն է նախագահ Մաո Զեդունից ի վեր:

Չինաստանի կառավարությունը ձեռնարկում է տարատեսակ քայլեր՝ քրիստոնյաներից խլելու քրիստոնեությանը վերաբերող բոլոր նյութերը՝ փորձելով վերացնել քրիստոնեական հավատքի ողջ համայնքը:

Ըստ CBN News-ի՝ Կոմունիստական կառավարությունը փակել է քրիստոնեական WeChat հաշիվները:

Օգտագործողները ստացել են հետևյալ հաղորդագրությունը, երբ փորձել են մուտք գործել հարթակ. «Մենք ստացել ենք հաղորդագրություն այն մասին, որ այս հաշիվը խախտում է «Ինտերնետ օգտագործողի հանրային հաշվի տեղեկատվական ծառայությունների կառավարման դրույթները», հետևաբար՝ հաշիվը ենթակա է արգելափակման և կասեցման»:

Բացի այդ աստվածաշնչյան հավելվածները վերացվել են Չինաստանի App Store-ից, իսկ տպագիր տարբերակները այլևս հնարավոր չէ գնել առցանց:

Չինաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ քրիստոնյաները հաճախակի են ենթարկվում հալածանքների:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.