Չինաստանի իշխանությունները ստիպում են հովիվներին դադարեցնել առցանց քրիստոնեական քարոզչությունը
Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնյաները արգելում են Գուանգդոնգ նահանգում գտնվող առցանց եկեղեցական ծառայությունների անցկացումը, որն իրականացվում էր ZOOM հարթակի միջոցով:
Իշխանությունները ստիպեցին հովիվ Մաո Զհիբինին և երեց Չու Յանկին Շենժենին դադարեցնել քարոզչությունը․ գրում է cbn.com-ը
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին, գրեթե երեք ամիս անց այն բանից հետո, երբ եկեղեցու անդամ Շի Մինգլեյը փախավ ԱՄՆ այն բանից հետո, երբ եկեղեցին ռմբակոծվեց իշխանությունների կողմից:
Այն ժամանակվանից, երբ Հովիվ Մաոն և Երեց Շեն Լինգը սկսեցին աջակցել հոգևոր հովիվ Վան Յիին՝ կապված հովիվների «Հանուն քրիստոնեական հավատի» հայտարարության հետ, ավելի շատ եկեղեցականներ հայտնվեցին կոմունիստական իշխանության թիրախում:
Սա տեղի է ունեցավ այն բանից հետո, երբ Կոմունիստական կուսակցության հարյուր ամյակին Չինաստանի երեք ինքնավար եկեղեցիների հովիվներին կարգադրվեց հարմարեցնել իրենց քարոզները՝ ներառելով անգամ նախագահի ելույթի հատվածները:
Նախագահը պատվիրել է, որ բոլոր դավանանքները պետք է հարմարեցվեն այնպես, որ նրանք հավատարիմ լինեն և չխախտեն պաշտոնական աթեիստական կուսակցությանը: Չինաստանի քրիստոնյաներն ասում են, որ սա իրենց նկատմամբ կիռառված ամենավատ հալածանքն է նախագահ Մաո Զեդունից ի վեր:
Չինաստանի կառավարությունը ձեռնարկում է տարատեսակ քայլեր՝ քրիստոնյաներից խլելու քրիստոնեությանը վերաբերող բոլոր նյութերը՝ փորձելով վերացնել քրիստոնեական հավատքի ողջ համայնքը:
Ըստ CBN News-ի՝ Կոմունիստական կառավարությունը փակել է քրիստոնեական WeChat հաշիվները:
Օգտագործողները ստացել են հետևյալ հաղորդագրությունը, երբ փորձել են մուտք գործել հարթակ. «Մենք ստացել ենք հաղորդագրություն այն մասին, որ այս հաշիվը խախտում է «Ինտերնետ օգտագործողի հանրային հաշվի տեղեկատվական ծառայությունների կառավարման դրույթները», հետևաբար՝ հաշիվը ենթակա է արգելափակման և կասեցման»:
Բացի այդ աստվածաշնչյան հավելվածները վերացվել են Չինաստանի App Store-ից, իսկ տպագիր տարբերակները այլևս հնարավոր չէ գնել առցանց:
Չինաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ քրիստոնյաները հաճախակի են ենթարկվում հալածանքների:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը