ՉԵՆՔ ՎԱՃԱՌՈՒՄ…
Մի զույգ մտավ մանկական խաղալիքների խանութ: Նրանք ուշադիր ուսումնասիրեցին բոլոր ցուցադրված խաղալիքները` լացող ու ծիծաղող տիկնիկներ, էլեկտրոնային խաղեր, թխվածք թխող վառարաններ, լվացքի մեքենաներ և այլն…
Սակայն չէին կարողանում կենտրոնանալ: Նրանց մոտեցավ ժպտադեմ ու բարեհաճ խորհրդատու վաճառողուհին:
- Հասկանո՞ւմ եք,- սկսեց բացատրել կինը,- մենք փոքրիկ մի աղջնակ ունենք, սակայն ամբողջ օրը տանը չենք լինում:
- Աղջիկս քիչ է ժպտում,- շարունակեց տղամարդը:
- Կուզենայինք գնել այնպիսի մի բան, որը նրան կուրախացներ,- շարունակեց կինը,- անգամ երբ տանը չէինք լինի… մի բան, որ նրան կզբաղեցնի, կհանգստացնի, երբ նա մենակ է:
- Ներողությո՛ւն,- ժպտաց վաճառողուհին,- մենք ծնողներ չենք վաճառում:
Երեխա ունենալ նշանակում է նրա հետ կնքել այնպիսի մի մեծ պայմանագիր, որից մեծը մարդկային ուղեղը չի կարող ստեղծել: Երեխաները գալիս են հրավիրատոմսը ձեռքին և ասում.«Դու կանչել ես ինձ, և ահա ես եկել եմ: Ի՞նչ կտաս ինձ»: Այստեղ սկսվում է դաստիարակության խնդիրն իր ողջ լայնությամբ ու խորությամբ:
Մեկ տասնհինգամյա տղա սա այսպես է տեսնում`
Ցանկանում էի ծնողներ, ստացա խաղալիք:
Ցանկանում էի խոսել, ստացա հեռուստացույց:
Ցանկանում էի սովորել, ստացա վկայական:
Ցանկանում էի մտածել, ստացա գիտություն:
Ցանկանում էի ունենալ սեփական կարծիք, ստացա միտք:
Ցանկանում էի ազատ լինել, ստացա կարգապահություն:
Ցանկանում էի սեր, ստացա բարոյականություն:
Ցանկանում էի մասնագիտություն, ստացա պաշտոն:
Ցանկանում էի երջանկություն, ստացա փող:
Ցանկանում էի տեղ կյանքում, ստացա կարիերա:
Ցանկանում էի հույս, ստացա վախ:
Ցանկանում էի արդյոք սա փոխե՞լ, ստացա անհասկացողություն:
Ցանկանում էի ապրել…
Աղբյուրը՝ «Սերմնացան» ամսագիր