Շատերից եմ լսել. «Ես այսօր Աստվածաշունչ եմ կարդացել»: Եկե՛ք հասկանանք, թե ինչպե՞ս եք անցկացնում ձեր աստվածաշնչյան ընթերցանությունը: Արդյոք ամբողջությամբ հասկանո՞ւմ եք Սուրբ Գրքի և աղոթքի նշանակությունը, գտնո՞ւմ եք Քրիստոսին, զգո՞ւմ Նրա քաղցրությունը, նորոգո՞ւմ է Նա ձեր հոգին, երբ աղոթում եք, Աստված ներկա է լինո՞ւմ: Երբ վերցնում եք Նրա Գիրքը, արդյո՞ք Նրա փառքը բացվում է ձեզ նորովի և թարմացված: Եթե այս ամենի պատասխանը «ո՛չ» է, ապա այդ ամենն ուղղակի ձեր կրոնական պարտականությունն է, ոչ՝ ավելին:

Քրիստոնյայի կյանքը կյանք է վստահելու, կառչելու և սիրելու Նրան՝ մեր Փրկչին: Ավելի փառահեղ մեկը չկա: Չկա մեկը, ով սիրում է մեղավորին ավելի: Ոչ ոք ավելի պատրաստակամ չէ փրկելու ձեզ ձեր մեղքերից և տանելու Իր մոտ հավիտյան՝ լեցնելով ձեր կյանքը հրաշքներով:  Ես նկատի ունեմ, որ այն, ինչ տեսնում ենք Սուրբ Գրքում, այս է՝ երբ մենք գնում ենք Աստծուն, քայլում Նրա հետ, Նա բառացիորեն ձգում է մեզ դեպ այդ փառքը: Մենք ներգրավվում ենք այդ ամբողջ փառահեղության մեջ, որը Նա է: Մենք դառնում ենք Նրա նման:

Նրանք, ովքեր կհամբերեն և կկառչեն Աստծուց մինչև վերջին քայլը, կստանան անվճար ուղեգիր դեպի հավիտենություն, և ոչ թե ինչպես այս աշխարհում է՝ գնալ մինչև վերջ և վերջում ասել. «Մեզ վաճառված ուղեգիրը լավը չէ»: Աշխարհում ամեն բան կձախողվի, բայց մենք խոսում ենք հավատքի մասին: Պետք է հավատալ մինչև վերջ, պետք է համբերել մինչև վերջ: Մի՜ հանձնվեք, մի՜ թողեք: Եվ եթե ձեզանից շատերը մեկ անգամ լավ վազեցին այդ ուղիով, ապա հիշե՛ք հին օրերը: Աստված ասում է, որ հիշենք նրանց, որովհետև Նա նորից ետ է կանչում նրանց:

Թո՛ղ Տերը մեզ օգնի հիշել հին օրերը, որտեղ նրանք կամ գուցե մեզանից շատերը ապրում էին Աստծո մեջ՝ եռանդուն, ջանասեր, նախանձախնդիր վազելու մինչև վերջ, լավ գործերից չհոգնող: Արթնացրե՜ք միմյանց, արթնացրե՜ք նրան, ում համար վախենում եք, որ կարող է ընկնի: Գիտեմ, որ ոչ բոլորն են մեր ջանքերից օգուտ ունենալու և ուղղվելու: Բայց թո՛ղ դա լինի ոչ այն պատճառով, որ մեր կողմից ջանք չի գործադրվում:

Երբ տեսնում ես, որ մարդը վտանգի մեջ է և այն ճանապարհը, որով նա ընթանում է, վտանգելու է իրեն, սպառնալիք դառնալու, դու պետք է նախազգուշացնես նրան. դա տհաճ գործ չէ: Քանզի ճշմարտություն է, որ այն ճանապարհը, որով նրանք գնում են, տանում է հավիտենական տանջանք:

Թո՛ղ Աստված արթնացնի բոլորիս, ես ցանկանում եմ հասնել վեջնագծին, իսկ դո՞ւք: Ես չեմ ցանկանում ընկնել: Ես նույնպես տեսնում եմ նույն բաները, ինչ դուք՝ գայթակղություններ, մարմին, ճնշումներ, աշխարհ: Ես զգում եմ, թե ինչպես եմ շատ անգամ դանդաղում, ինչպես են ծնկներս ուզում ընկնել, ես դա զգում եմ, բայց ես դա չեմ ցանկանում:

Տե՜ր, աղոթում եմ, որ օգնես անցնելու այս ճանապարհը, օգնի՜ր, որ չընկնենք, ետ չդառնանք ճանապարհի կեսից, թո՛ղ մեր հավատը իրական լինի: Թո՛ղ այն արտացոլվի մեր կյանքում և չմարի: Եվ Հա՛յր, քանի որ գնալով ավելի բարդ ու դժվար է դառնում այս աշխարհի մեջ Քրիստոսին պատկանելն ու քրիստոնյա լինելը, քանի որ այն ավելի արժեքավոր է դառնում,  խնդում եմ օգնի՛ր մեզ Քո շնորհով ավելի պայծառ փայլել, ավելի ամուր կառչել Քրիստոսին և ավելի շատ ճանաչել Նրան, չհոգնել ու գնալ մինչև վերջ: Ամեն:

Հեղինակ՝ Թիմ Քոնվեյ
Աղբյուր՝ illbehonest.com

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.