Հարցազրույցներից մեկի ժամանակ Բիլ Գեյթսին հարցնում են.

-Աշխարհում կա՞ մարդ, որ Ձեզանից հարուստ է:

Բիլ Գեյթսը պատասխանում է.

-Այո՛, կա ավելի հարուստ մեկը: Հիշում եմ նրան դեռևս այն ժամանակներից, երբ ես հայտնի և հարուստ չէի: Տարիներ առաջ Նյու Յորքի օդանավակայանում տեսա մի թերթավաճառի, ուզում էի թերթ գնել, բայց գումարս չէր բավականացնում և ստիպված էի թերթը վերադարձնել վաճառողին՝ ասելով, որ գումարս չի հերիքում: Սակայն թերթավաճառն ասաց, որ անվճար է տալիս, և ես ուրախությամբ վերցրի թերթը: Երկու կամ երեք ամիս անց ես վայրէջք կատարեցի նույն օդանավակայանում ու հանդիպեցի նույն թերթավաճառին: Նա նորից թերթ էր վաճառում և ինձ մեկն առաջարկեց: Ես մերժեցի՝ ասելով, որ գումարս այս անգամ նույնպես չի հերիքում: Թերթավաճառը նորից ինձ անվճար թերթ տվեց՝ ասելով, որ մի թերթն իր համար մեծ ֆինանսական վնաս չէ: Անցավ 19 տարի. ես արդեն հարուստ ու հայտնի մարդ էի: Հանկարծ հիշեցի այդ վաճառականին և սկսեցի փնտրել նրան: Մեկ կամ երկու ամիս անց վերջապես գտա նրան ու հարցրի, թե արդյոք ճանաչո՞ւմ է ինձ:

-Իհարկե՛, Դուք Բիլ Գեյթսն եք,- եղավ նրա պատասխանը:

– Հիշո՞ւմ եք՝ մի անգամ դուք ինձ անվճար թերթ տվեցիք,- հարցրի ես:

– Այո՛, հիշում եմ, երկու անգամ,- պատասխանեց թերթավաճառը:

– Ուզում եմ փոխհատուցել ձեր ցուցաբերած օգնության համար, միայն ասեք՝ ինչի կարիք ունեք, և ես ամեն բան կանեմ ձեզ համար,- ասացի ես:

– Պարո՛ն, չեք կարծում, որ նման ձևով անհնար է փոխհատույց լինել:

– Ինչո՞ւ,- զարմացա ես:

– Ես ձեզ օգնել եմ այն ժամանակ, երբ ես աղքատ թերթավաճառ էի, իսկ ինձ ուզում եք օգնել հիմա, երբ դուք աշխարհի ամենահարուստ մարդն եք: Ինչպե՞ս կարող է ձեր օգնությունը փոխարինել իմ լավությանը:

Այդ օրը ես հասկացա, որ թերթավաճառն ավելի հարուստ է, քան՝ ես, որովհետև նա չէր սպասում, որ հարստանա ու նոր միայն օգնի մարդկանց:

Մարդիկ պետք է հասկանան, որ իրական հարուստը հարուստ է հոգով, այլ ոչ թե գումարով:

Հ.Գ. Սիրելինե՛ր, Աստվածաշունչն էլ սովորեցնում է. «…բարի գործեն, և բարի գործերով հարստանան, առատաձեռն եւ կարօտներին հաղորդող լինեն» (Ա Տիմոթեոս 6.18)։

Թո՛ղ որ մենք էլ լինենք առատաձեռն մեր կարողության մեջ. չէ՞ որ «երանելի է տալը, քան թէ առնելը...» (Գործք. առ. 20.35):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.