Բացահայտելով Աստծուն՝ որպես սիրող հայր
Ամենակարևոր ճշմարտությունը, որի կարիքն ունես իմանալու, նույնիսկ, այն պարագայում, երբ դու շնորհներով օժտված խելացի մարդ ես, այն է, որ Աստված սիրում է քեզ:
Մեր հետագա կյանքն երջանկությամբ լցնելու առաջին քայլը` խորությամբ հասկանալ մեզ ուղղված Աստծո սերը, երկրորդը` դառնալ Նրա սիրո անոթը: Բայց մեկ բան ուզում եմ ավելի պարզեցնել. դու չես կարող բաց թողնել առաջի քայլը և անցնել երկրորդին, քանզի, եթե դու չգիտակցես Նրա սերը, չես կարողանա այն փոխանցել (Ա Հովհ. 4.19):
Այսպիսով, անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ. երբևէ ջանք գործադրե՞լ եք հավատալու համար, որ Աստված սիրում է ձեզ: Երբևէ նեղվե՞լ եք, որ Նա թույլ է տվել, որ ընկնեք: Եթե այո, ապա ես քաջալերում եմ քեզ, Աստծուց խնդրել հայտնության խոսք, գիտելիք Իր սիրո մասին` ուղղված քեզ: Ժամանակ հատկացրեք` ուսումնասիրելու Աստծո սերը Աստվածաշնչում: Այսպես անելով՝ դուք կսկսեք բացահայտել Աստծուն՝ որպես սիրող Հոր:
Դու Աստծո սիրելի զավակն ես
Շատերն իրենց գլխում անընդհատ շրջանառում են կոտրված գրառումներ, անցյալից հուշեր, որոնք անընդհատ հիշեցնում են, թե ինչն է իրենց հետ սխալ կամ տարբեր: Բայց դա հակառակորդի սուտն է, քանզի Աստված ասում է. «Դու իմ ընտրված զավակն ես և արդար ես Իմ աչքերում»։
Եփես. 1.4-5. «Ինչպես մեզ Նրա մեջ ընտրեց աշխարհի հիմնումից առաջ, որպեսզի մենք սիրով սուրբ և անարատ լինենք Նրա առջև՝ մեզ Իրեն որդեգրության նախասահմանելով Հիսուս Քրիստոսի ձեռքով` Իր կամքի բարի հաճությամբ»: Խոսքում ասվում է, որ նախքան աշխարհի հիմնումը, Նա մեզ սիրեց և ընտրեց՝ Քրիստոսով սուրբ և անարատ լինելու Իր աչքերում:
Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ Իրեն բերելով` Աստված նախապես որոշել էր մեզ Իր ընտանիք ընդունել: Սա այն է, ինչ Նա ցանկացավ անել, և սա Նրան հաճույք է պատճառում: Եթե դուք, կարդալով այդ հատվածը, ուղակի անցել եք, խարհուրդ եմ տալիս նորից վերադառնալ այդ խոսքին և քննել այն: Ինքներդ ձեզ հարցրեք՝ ի՞նչ բացահայտում է անում այս հատվածը Աստծո սիրո մասին՝ ուղղված ինձ: Արդյոք Աստված սխալնե՞ր է տեսնում իմ մեջ: Ինչո՞ւ է Աստված սիրում ինձ: Որ պահին կասկածները այցելեն քեզ, միանգամից գնա Աստծո խոսքին: Աստվածաշնչյան խոսքերը հզոր զենք են` դիմակայելու հակառակորդի ուղարկած բոլոր հարձակումներին:
Քո ապագան պայծառ է Քրիստոսում
Մի շատ կարևոր ակնարկ՝ հակառակորդը սիրում է հարվածել մեր ապագային, բայց Քրիստոսում մեր հույսն ապահով է։
Երեմիա 29.11. «Քանի որ Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- խաղաղության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որ ձեզ ապագա և հույս տամ»: Աստված Իրեն սիրողների համար ունի ամեն տեսակ հիանալի խոստումներ (Ա Կոր 2.9), և մենք կարող ենք վստահ լինել, որ Նա կպահի իր Խոսքը (Հռոմ. 5.5): Եվ վերջին բանը, որ կցանկանայի ավելացնել, սա է` Աստված մեզ ուղղակի «իրերով» չի, որ պարգևատրում է. Նա սիրում է մեզ օրհնել և Նա խոստացել է, որ կբավարարի մեր ֆիզիկակական կարիքները: Բայց ամեն բանից առավել, Նա ցանկանում է, որ մենք հստակ գիտակցենք` մեր ապահովությունը միայն Աստծո մեջ է:
Հեղինակ՝ Ջոյս Մայեր
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը