Բարկության պահին․․․
Բարկության պահին մի՛ ասա ոչինչ։ Մոռացի՛ր, որ խոսել գիտես։
Սպասի՛ր, մինչև ժամանակ կանցնի և կհանգստանաս։ Վերլուծի՛ր տվյալ իրավիճակը և խաղաղ մթնոլորտում որոշում կայացրու։
Միայն դրանից հետո գնա՛ հարաբերություններդ պարզելու։ Հիշի՛ր՝ երբ դու բարկացած ես, քեզ կառավարում են քո զգացմունքները, ոչ թե գիտակցությունը։
Այս մասին Աստվածաշունչը հորդորում է․
· «Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող» /Բ Տիմ․ 2․24/։
· «Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք» /Հռոմ․12․18/։
· Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կ’կոչուին։