Մինչ օձը սողում էր դեպի իր անկյունը, պատահաբար դիպավ սուր սղոցին և վնասեց իրեն փոքր-ինչ: Օձն անմիջապես շրջվեց և կծեց իրեն վնասող սղոցին:

Բարկությունից դրդված, երբ նա կծեց սղոցին, վնասեց նաև բերանը: Չհասկանալով, թե ինչ է իր հետ կատարվում (քանի որ մտածեց որ սղոցը հարձակվել է իր վրա), նա որոշեց փաթաթվել սղոցի վրա, որպեսզի խեղդի դրան:

Օձն իր ամբողջ մարմնով սկսեց փաթաթվել սուր սղոցին ու ողջ ուժով  սեղմել այն: Սղոցի սուր ատամները պատճառ դարձան օձի սատկելուն…

Երբ մենք շատ բուռն արձագանքում ենք բարկությանը և դատում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ այս վիճակի մեջ են դրել, մենք առաջին հերթին մեզ ենք վնասում: Ավելի լավ է, որ կարևոր մի դաս քաղենք այս պատմությունից, որ երբեմն պետք է կյանքում կարողանալ որոշ իրավիճակներ և որոշ վիրավորանքներ մերժել, որպեսզի հետո կյանքդ սղոցից չսողցվի:

Հեղինակը՝ անհայտ

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.