«Բարին ամուր բռնեցեք». Աստվածաշնչյան համարներ
«Հեռացիր չարիցը և գործիր բարին. խնդրիր խաղաղություն և նրա ետևիցը գնա» (Սաղմոս 34.14):
«Բարին Տերիցը շնորհք կստանա, բայց նենգավոր մարդին նա կդատապարտի» (Առակաց 12.2):
«Բարին ժառանգություն կթողնի որդկանց որդիների համար, բայց արդարի համար է պահված մեղավորի կայքը» (Առակաց 13.22):
«Ձեր անօրենությունները դարձրին այս բաները, և ձեր մեղքերն են խափանում ձեզանից բարին» (Երեմիա 5.25):
«Եվ իմ աչքերը պիտի ուղղեմ նրանց վրա ի բարին, և նրանց հետ պիտի դարձնեմ այս երկիրը. և նրանց պիտի շինեմ և պիտի չքանդեմ, և նրանց պիտի տնկեմ և չխլեմ» (Երեմիա 24.6):
«Քեզ հայտնել է, ով մարդ, թե ինչ է բարին. և Տերը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրավունք անել, ողորմություն սիրել, և խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ» (Միքիա 6.8):
«Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նրանց՝ որ նախասահմանելովը կանչված են» (Հռոմեացիս 8.28):
«Եվ մի կերպարանվեք այս աշխարհքի կերպարանքովը, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբը, որ դուք քննեք, թե ի՞նչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը» (Հռոմեացիս 12.2):
«Որովհետև իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի. կամենո՞ւմ ես, որ իշխանությունիցը չվախենաս, բարին գործիր, և նրանից գովասանք կընդունես: Որովհետև սպասավոր է նա Աստծո քեզ համար դեպի բարին. ապա եթե չարը գործես՝ վախեցիր, որովհետև զուր տեղը սուրը չի կրում, որովհետև նա սպասավոր է Աստծո՝ վրեժխնդիր բարկություն բերելու չարը գործողի համար» (Հռոմեացիս 13.3-4):
«Ապա մեզանից ամեն մեկը թող հաճո լինի ընկերին դեպի բարին՝ շինության համար» (Հռոմեացիս 15.2):
«Որովհետև ձեր հնազանդությունն ամենի ականջը հասավ. և սրա համար ուրախ եմ ձեզ համար. միայն ուզում եմ, որ դուք իմաստուն լինեք դեպի բարին՝ և միամիտ դեպի չարը» (Հռոմեացիս 16.19):
«Եվ չձանձրանաք բարին գործելուցը, որովհետև իր ժամանակին կհնձենք՝ եթե չթուլանանք» (Գաղատացիս 6.9):
«Նա որ գողանում էր, թող էլ չգողանա, այլ մանավանդ աշխատի իր ձեռքերովը բարին գործելով, որ ունենա տալու՝ պետք ունեցողին» (Եփեսացիս 4.28):
«Ամեն բան փորձեցեք, բարին ամուր բռնեցեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5.21):
«Արդ ով որ բարին գիտենա և չանի, նրա համար մեղք է» (Հակոբոս 4.17):
«Կխոնարհվեն չարերը բարիների առաջ, և ամբարիշտները՝ արդարի դռներին» (Առակաց 14.19):