COVID19-ը իրավամբ դիտվում է որպես ժանտախտ մեր աշխարհում` իր ճանապարհին թողնելով ֆիզիկական մահ և ֆինանսական ավերածություն։ Շատերը կասեն, որ այն ահավոր անհանգստացնող փաստ է եկեղեցու համար, քանի որ աշխարհում շատ եկեղեցիներ ի վիճակի չեն հավաքվելու ամեն շաբաթ փառաբանության համար կամ որպես հավատքի համայնք՝ շփման համար։

Իսկ ի՞նչ, եթե այս համաճարակը հնարավոր է նպաստի եկեղեցու աճին։ Ի՞նչ եթե համաճարակը ստիպի շատ եկեղեցիների այնպես փոխվել, որ իրականում օգնի աճել թե՛ չափերով, թե՛ ներգործությամբ։

Դիտարկենք հետևյալ հինգ կերպերը, որոնցով հնարավոր է համաճարակը նպաստի եկեղեցու աճին։

1.  Եկեղեցիները ստիպված եղան կիրակնօրյա մոտեցումից անցնելու յոթօրյա մոտեցման ։

Այն ժամանակ, երբ եկեղեցիները պետք է մարդկանց ներգրավեին, տանեին միաբան երկրպագության, չափազանց շատ եկեղեցիներ կազմակերպում էին այդ միջոցառումները միայն եկեղեցական կյանքի համար։

Համաճարակը դուրս հանեց մեզ մեր ավետարանի փոքրիկ թաղամասից և սուրբ ամբոխից դեպի հարևանություն և փողոցներ, որտեղ որ ապրում ենք։

2. Եկեղեցիները ստիպված եղան տեղափոխվել առցանց հարթակ։

Երևի կասես՝ եկեղեցիների մեծամասնությունն արդեն իսկ առցանց էին։ Բայց ո՛չ։ Շատերն ունեն կայք, բայց չունեն այսպես կոչված առցանց ներկայություն։ Ունենալ առցանց ուսումնարան կամ անգամ ծառայություն մատուցել Facebook-ի միջոցով, 45.000-ից ավել քրիստոնեական եկեղեցիներից քչերն էին համաձայնում` ԱՄՆ-ի նման տեխնոլոգիապես առաջադեմ երկրում։ Եվ այժմ, իրապես, շատ եկեղեցիներ ունեն շուրջօրյա առցանց ներկայություն։ Այլ կերպ ասած՝ եկեղեցիները սկսեցին գնալ այնտեղ, որտեղ աշխարհն է մեծամասամբ «ապրում»։

3. Եկեղեցիները ստիպված եղան ներխուժել սոցիալական լրատվական դաշտ։

Եթե շատ եկեղեցիներ չունեին առցանց ներկայություն նախքան համաճարակը, միանգամայն պարզ է, որովհետև չէին օգտագործում սոցիալական լրատվությունը։ Փաստորեն, վերջերս արված ուսումնասիրությունները պարզել են, որ ԱՄՆ-ի եկեղեցիների միայն 15% է, որ օգտագործում է Twitter կամ Instagram: Սոցիալական լրատվամիջոցը ժամանակակից աշխարհի հաղորդակցական ցանցն է։ Ահա թե ինչպես են մարդիկ հաղորդակցվում, նորություններին ծանոթանում։ Ըստ էության, համաճարակը ստիպեց եկեղեցիներին սովորել հաղորդակցվել այնպես, ինչպես հաղորդակցվում են այն մարդիկ, որոնց փորձում են հասնել։

4. Եկեղեցիները ստիպված էին նորացվել և փոխվել։

Ինչպես ասում են` անհրաժեշտությունը գյուտի մայրն է։ Այն նաև փոփոխության մայրն է։ Երբ դու ստիպված ես դադարել անել բաներ այնպես, ինչպես որ միշտ արել ես, պետք է գտնել մտածելու և գործելու նոր կերպեր։ Ասում են, որ մահացող եկեղեցու վերջին խոսքերն այսպիսին են. «Երբեք այդպես չենք արել»։ Բարեբախտաբար, արդեն շատ եկեղեցիներ այս կարծիքին են, որ «Պետք է անել բաներ, որ երբեք նախկինում չեն արել»։

5. Եկեղեցիները վերադարձան իրենց առաքելությանը:

Երբ քո բոլոր մեթոդներն ու հմտությունները սպառվել են, քեզ մնում է ինչ-որ հում մի բան` քո առաքելությունը։

«Gideons» կազմակերպությունը, որ տպագրում և բաժանում է Աստվածաշունչ հյուրանոցներին, հանկարծ պարզում է, որ հյուրանոցները հիմա ասում են. «Ոչ, շնորհակալություն»։ Անմիջապես գիտակցեցին, որ Ավետարան բաժանելը չէ, որ իրենց հիմնական կենտրոնացումը պետք է լիներ։ Կազմակերպությունը ցանկանում էր մարդկանց տանել դեպի Քրիստոսը։ Աստվածաշնչեր հյուրանոց տանելը պարզապես նպատակի իրագործման միջոց էր։ «Երբեմն մեթոդները միախառնվում են նպատակի հետ», - ասաց Ալան Անդերսոնը` Կանադայի «Gideon International»-ի տնօրենը։ Մեկ քայլ ետ գնացինք և ինքներս մեզ հարցրեցինք՝ «Ի՞նչ ենք փորձում իրագործել»։ Աշխարհի եկեղեցիները գտնում են, որ այն ամենը, ինչ անում ենք առաքելությունն իրագործելու համար, դա հենց դարձել է առաքելություն։

Եթե ինձ երեք ամիս առաջ ասեին, որ այս հինգ փոփոխությունները գլոբալ ազդեցություն կունենան եկեղեցու վրա օրերի կամ ժամերի ընթացքում, ես կընդունեի, որ դա միայն կարող էր Սուրբ Հոգու աշխատանքը և զորությունը լինել, որ իրական և պատմական հոգևոր արթնության պատճառ կարող էր դառնար։ Սակայն ես երբեք չէի մտածի համաճարակի մասին։ Բայց հավանաբար սա հենց այն է, ինչ հստակ կատարվում է համաճարակի միջոցով։ Ինչպես Պողոս առաքյալն է գրել. «Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին» (Հռոմ. 8.28):  Պողոսը չի ասում, թե ամեն բան բարի է, այլ՝ որ Աստված կարող է ամեն բանի միջոցով բարի գործ անել։

Հավանաբար այս իրավիճակում բարին այն է, որ եկեղեցու արթնություն է տեղի ունենում, ինչի համար մենք բոլորս աղոթում ենք։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.