Եթե մենք մեզ դրսևորեինք ճիշտ այնպես, ինչպես որ կանք իրականում, կլինեինք ավելի չար ու կռվարար, միմյանց հետ անընդհատ վիճաբանող: Եթե չլիներ Աստծո շնորհաշատ ողորմությունը մարդկության նկատմամբ, այս աշխարհը կկործանվեր:

Մենք շատ հաճախակի հայտնաբերում ենք հարաբերությունների աղքատություն ոչ միայն աշխարհում, այլ՝ անգամ եկեղեցում: Մենք մեր կյանքերում տեսնում ենք այն եսասիրությունը, որը խթան է հանդիսանում մեր հավակնությունների ու կյանքի ուղղորդման համար: Մենք տեսնում ենք աղոթքի և երկրպագության պակասը: Մենք չենք կարող ընդունել Բարի լուրի լիակատար հաղթանակն ու կյանքը, քանի դեռ չենք գիտակցել, թե որքան վատն է մեր իրական էությունը և թե որքան ենք մենք հեռու Աստծուց:

Փիլիպպեցիներում Պողոսը մեզ բարի լուր է փոխանցում, որը հակադարձում է հարաբերությունների այս աղքատությանը և եսասիրությանը մեր կյանքում: Այս խոսքը ներառում է աշխարհը վերափոխող խոստում.

«Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։ Ձեր հեզութիւնը թող յայտնի լինի ամեն մարդկանց. Տէրը մօտ է։ Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։ Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք» (Փիլիպպեցիներ 4.4-8):

Տերը մոտ է: Աստծո խաղաղությունը կպահպանի մեր սրտերն ու մտքերը: Առանց մեր մեղավորության խորը գիտակցման և այս խոստման մենք չենք կարող ընկալել Քրիստոսի գալուստի բարի լուրի ուրախությունը, կատարյալ կյանք ապրելը, Նրա մահը, Նրա հարությունը և Իր շնորհով մեր արդարացումը:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.