Այսպես է ասում Տերը
Եվ հիմա այպես է ասում Տերը՝ քո Ստեղծողը, ո՛վ Հակոբ, և քո Արարիչը, ո՛վ Իսրաել. մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, քո անունով կանչել եմ. դու իմն ես (Եսայա 43.1):
Որովհետև Իմ աչքին պատվական եղար, պատիվ գտար, և Ես քեզ սիրեցի (Եսայա 43.4): Ես գիտեմ այն խորհուրդներն, որ խորհում եմ քո մասին. խաղաղության խորհուրդներ և ոչ թե չարության, որ քեզ տամ ապագան և հույսը (Երեմիա 29.11): Քեզ հայտնվել է, ո՛վ մարդ, թե ինչն է բարին, և Տերն ինչ է ուզում քեզնից (Միքիա 6.8): Որովհետև խոսքը քեզ շատ մոտ է, քո բերանում է և քո սրտում, որ դու այն կատարես (2 Օրինաց 30.14): Ես՝ քո Եհովա Աստվածը, նախանձոտ Աստված եմ, կողորմեմ մինչև 1000 ազգը նրանց, որ Ինձ սիրում են և Իմ պատվիրանքները պահում (Ելից 20.5-6):
Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ անձով և քո ամբողջ մտքով: Սա է առաջին և մեծ պատվիրանը: Երկրորդն էլ սրա նման. սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես (Մատթեոս 22.37-39): Սերը համբերող է, բարի է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, հեշտությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար, ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի վերջանում (1 Կորնթացիս 13.4-8):
Եվ հիմա մնում է հավատ, հույս, սեր՝ այս երեքը, և սրանցից մեծագույնը սերն է (1 Կորնթացիս 13.13):
Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան