Այս օրը պատմության մեջ. աղոթքներ, որ փոխեցին Ամերիկան
1857 թ-ի այս օրը` սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքի վարձու սրահներից մեկում Ջերեմի Լենֆիերը մի քանի հոգու հետ ծնկաչոք աղոթք էր անում` իր հոգում ունենալով Աստվածաշնչի խոսքերը. «Որտեղ երկուսը կամ երեքը հավաքվեն Իմ անունով, Ես այնտեղ նրանց մեջ եմ»:
Այս տարիներին Ամերիկան դժվարին ժամանակներ էր ապրում՝ գտնվելով հոգևոր, քաղաքական և տնտեսական անկման մեջ: Երկիրը ֆինանսական ճգնաժամի մեջ էր. բանկերը սնանկացել էին, երկաթուղին` անվճարունակ դարձել, գործարանները` փակվել. երկրում աճում էր գործազրկությունը: Զանգվածային արտագաղթի պատճառով եկեղեցիները ևս ոչ բարվոք վիճակում էին: Պետք էր ապավինել աղոթքի զորությանը:
Ջերեմին չէր կարող քայլեր չձեռնարկել: 1857 թ-ի հենց այս օրվանից նա սկսում է սրահներ վարձել և աղոթքաժողովներ կազմակերպել՝ վայելելով Աստծո հովանավորությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը: Ամերիկայի վիճակի օր օրի վատթարացումը ևս նպաստում է, որ մարդիկ դառնան դեպի Տերը: 3 շաբաթում աղոթքաժողովի մասնակիցների թիվը արդեն 40-ի է հասնում, իսկ 6 ամսվա ընթացքում՝ մոտ 10.000-ի: Համազգային աղոթքին շուտով միանում են նաև մի շարք այլ քաղաքներ, ուր հավատացյալների թիվը ևս մի քանի հազարի էր հասնում: Շատ վայրերում վրաններ էին ամրացնում աղոթքի համար:
Այս աղոթքաժողովները հաջորդ տարի արդեն՝ 1858 թ-ին, հանգեցնում են համազգային արթնության վերելքին՝ ընդրկելով ընդհուպ Իռլանդիան, Շոտլանդիան, Ուելսը, Անգլիան, Եվրոպան, Հրվ. Աֆրիկան, Հնդկաստանը, Ավստրալիան և խաղաղօվկիանոսյան կղզիները:
Հասարակության բոլոր խավերը սկսում են հետաքրքրվել փրկությամբ. արտագաղթածները վերադառնում են, քրիստոնյաները՝ սկսում երազել հոգևոր ճշմարտությունների մասին, ընտանիքներում հաստատվում են ամենօրյա աղոթքներ, համայնքներում ևս զգալի դրական տեղաշարժեր են լինում: Այսուհետ Քրիստոսի Ավետարանի ճշմարտությունները դառնում են մարդկանց կենսակերպի մի մասը:
Աղբյուրը` christianity.com