Այնքա՜ն հեշտ է գալ Հիսուսի մոտ․․․
Այնքան հեշտ է գալ Հիսուսի մոտ։
Այնքան հեշտ է առաջին անգամ աղոթել։
Այնքան հեշտ է գլխիկոր ծնկել խաչի մոտ։
Այնքան հեշտ է Թագավորների Թագավորին երկրպագել։
Այնքան հեշտ է ապաշխարության խոսքեր ասել։
Այնքան հեշտ է մեղքերը դնել խաչի տակ։
Այնքան հեշտ է փրկությունը ձրի ընդունել։
Այնքան հեշտ է երջանիկ լինել շնորհով․․․
Այնքան դժվար է ուրիշի պատիժը կրել։
Այնքան դժվար է թքված լինել ոչ մի բանի համար։
Այնքան դժվար է ուսերին դնել ծանր խաչը։
Այնքան դժվար է․ այդ մասին չգիտի ոչ ոք․․․
Այնքան դժվար է վերջույթներում ժանգոտած մեխերից։
Այնքան դժվար է պսակի սուր փշերից։
Այնքան դժվար է կախված լինել Գողգոթայում խաչված․․․
Այնքան դժվար է, բայց պետք է գնալ մինչև վերջ։
Եվ գնում էր Նա՝ Աստծո Որդին, մինչև մահվան ժամը՝
Մարդկային մեղքերի ծանրությունը դրված Իր վրա։
Մինչև վերջին կաթիլը լի էր դառը բաժակը,
Որ խմեց Հիսուսը։ Մենք այդ բաժակը չենք խմում։
Երբ մեղքերովդ կանգնեիր Աստծո առաջ,
«Մեղավո՛ր է»,- մահվան կդատապարտեր այդ դատը։
Բայց խաչի վրա դու և Քրիստոս փոխվեցիք տեղերով։
Եվ քո փոխարեն Գողգոթայում Հիսուսը խաչվեց։
Իսկ ինչ-որ մեկն ասաց՝ փրկությունը տրվում է ձրի․․․
Ճի՛շտ չէ։ Այն տրվում էր ծանր պայքարում։
Ծնկներդ խոնարհելով խաչի մոտ՝ շնորհակալ եղի՛ր,
Որ այդպես հեշտությամբ փրկությունը տրվում է քեզ։
Ժենյա Ռոդին