Ավետարանը հրաշքներն է․․․
Ավետարանը հրաշքներն է։ Հրաշագործ ուժը Նրա մեջ է գտնվում, և այդ հրաշագործ ուժը ներդրվում է նրանց մեջ, ովքեր ավետարանում են այն։ Հրաշքներն ուղեկցում են Ավետարանին և օգնում բարձրացնել այն։ Հրաշքները դեռ հայտված չեն լիարժեքորեն և ամբողջությամբ, բայց հիմա գալիս է Փրկության Օրը, որը դեռ չի եղել պատմության մեջ՝ բոլոր ուղղություններով աննախադեպ առաջընթացով, երբ փրկվում են ավելի շատ մարդիկ, քան՝ երբևէ պատմության մեջ, ավելի շատ մարդիկ են բժշկվում և մկրտվում Սուրբ Հոգով, աշխարհում ամեն օր բացվում են ավելի շատ եկեղեցիներ, քան երբևէ եղել է 2000 տարվա պատմության ընթացքում։
Մարգարեությունները կատարվում են։ Մենք հայտնվել ենք Սուրբ Հոգու օվկիանոսի ալիքի մեջ, և ամեն ինչ անում ենք, ինչ կարող ենք անել Ավետարանի առաջընթացի համար՝ առանց սեփական որևէ շահի։
Ռեյնհարդ Բոնկե