Ավագ Շաբաթ. Ճրագալույց Սուրբ Զատկի
Ավագ Շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց ժամանակավոր ու ապականության ենթակա աշխարհը, իսկ յոթերորդ օրը՝ սրբերի հանգիստը: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:
Վեցերորդ ժամանակաշրջանում Փրկիչը եկավ կամավորապես չարչարվելու: Այս մեծախորհուրդ շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթեոս 27․57-61):
«Քրիստոս յարեաւ» այս խոսքերի մեջ է խտանում մեր հավատքի էությունը, մեր հույսի և ապավինության ամրությունն ու անսասանությունը, հավիտենական ուրախությունն ու երանությունը: Հոգուց և սրտից բխած ուրախ ավետիսը մեր կյանքում զգացնել է տալիս Հարուցյալ Փրկչի լուսավոր ներկայությունը: Եվ պարզ է, որ այս խոսքերը զուտ տոնի օրը հնչող խոսքեր չպետք է լինեն, այլ պետք է ոգեշնչված լինեն կենդանի հավատքից և Աստծո հանդեպ սիրուց:
Աղբյուրը՝ surbzoravor.am