1. Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։ (Սաղմոս 27.1)

2. Որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, Եվ ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող չէ մեզ բաժանել Աստծո սերից՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ (Հռոմեացիս 8.38-39)

3. Եվ հաստատ համոզված եմ սրան, թե նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ (Փիլիպպեցիս 1.6)

4. Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. Որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. Եվ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև։ (Մաթևոս 11.28-30)

5. Քո Տեր Աստվածը քո միջումը զորավոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանա քեզ վրա զվարճությամբ, նա պիտի լռի իր սիրովը, և պիտի ցնծա քեզ վրա խնդալով։ (Սոփոնիա 3.17)

6. Ուժովացեք և քաջ եղեք, մի վախենաք և նրանց երեսիցը մի զարհուրեք. Որովհետև քո Եհովա Աստվածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողի և քեզ չի ձգի։ (Երկրորդ Օրինաց 31.6)

7. Բայց մեր քաղաքականությունը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին. Որ կնորոգի մեր խոնարհ մարմինը, որ իր փառավոր մարմնին կերպարանակից լինի այն զորությունովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան (Փիլիպպեցիս 3.20-21):

Իհարկե, ոչ միայն այս 7 խոսքը, այլ ամբողջ Աստվածաշունչն ու աստվածաշնչյան յուրաքանչյուր խոսք է միտված լուսավորելու մեր օրն ու մեր կյանքը:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.