Աստծո նպատակը կյանքի լույսն է: Աստծո նպատակն է ունենալ անոթներ, որոնց մեջ և որոնց միջոցով Իր փառքը կփայլի ողջ տիեզերքում: Մենք տեսնում ենք, որ սա ենթադրվում է Նոր Երուսաղեմի դեպքում. «Եվ Աստծո փառքն ուներ, և նրա լուսավորությունը պատվական ակունքի նման՝ ինչպես բյուրեղացած հասպիս քար» (Հայտնություն 21.11):

Աստված ցանկանում է, որ Իր ժողովուրդը լույսով լցված լինի: Երբ ասում ենք, որ մարդը վերստին ծնունդ է ապրել, նշանակում է, որ նրա միջի խավարը ցրվել է, և փոխարենը լույս է վառվել: Մենք ձեզ հետ անլույս խավար էինք, բայց վերստին ծնունդը մեզ լույս դարձրեց: Քրիստոսի դպրոցում Սուրբ Հոգին մեկ բանով է զբաղված՝ Նա մեզ ավելի ու ավելի տանում է դեպի Աստծո փառքի ճանաչման լույսը, տանում Հիսուսի ներկայության մեջ:

Շատ մարդիկ մտածում են (և արդյունքում՝ հիասթափվում), որ ապրելը գնալով ավելի հեշտ, ավելի լուսավոր և ավելի զվարճալի է դառնում: Որքանով ես եմ հասկանում, սա երբևէ չի եղել ճշմարիտ, ինչպիսի հանգամանքներում էլ սուրբերը հայտնված լինեն: Իսրայելը օրինակ է մեզ համար:

Երբ ամպը շարժվում էր, նրանք նույնպես գնում էին: Սակայն ամպը նրանց անապատ հասցրեց: Մերիբայից հետո այն շարժվեց դեպի Եղամ, որտեղ էլ գտնվում էին տասներկու ջրհորները և յոթանասուն արմավենիները: Նրանք ասացին. «Ալելուիա, մենք հասանք»: Ամեն բան այնքան հրաշալի էր: Բայց երեք օր անց ամպը կրկին ուղղվեց դեպի անջուր անապատ:

Նման դեպքերում մենք զարմանում ենք, թե ինչ է կատարվում: Մենք տեսնում ենք սիրող Աստծուն, ով չի բավարարվում՝ մինչև չմաքրի մեր սիրտը և չսրբացնի մեր ցանկությունները:

Նա թույլ չի տա մեզ մնալու մի վիճակում, երբ մեր ներսում այդքան խավար կա: Աստված իսրայելացիներին ազատեց դառնութունից, որ նրանք ունեին և դրսևորեցին Եգիպտոսից դուրս գալուց: Հետո Նա սկսեց ազատագրել նրանց այն սխալ վերաբերմունքից, որ ունեին Իր մատակարարման հանդեպ: Դրա համար Նա տվեց մանանա:

Եթե մենք իրապես գտնվում ենք Սուրբ Հոգու առաջնորդության մեջ, ապա կարող ենք հստակ համոզվածությամբ ասել, որ հոգևոր իմաստով՝ լույսը մեծանում է: Մենք անցնում ենք դժվար ժամանակներ, անցնում անապատ, բայց եթե իրապես Աստծո մեջ ենք, մենք կարող ենք պնդել, որ դա նշանակում է հոգևոր աճ:

Այս վերապրումներն ունեն գագաթնակետ, և, միևնույն ժամանակ, սա ընթացք է, որ կատարվում է մեր հոգևոր կյանքում, որի փառահեղ ավարտը կլինի համբարձումը:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.