Աստված սիրում է քեզ․ Ջոյս Մայեր
Երբ մարդիկ համբերությամբ և ակնկալությամբ սպասում են Աստծուն սարսափելի հանգամանքների մեջ, Աստված ճեղքում է բերում: Այնպես որ մի՛ հանձնվեք: Մի՛ դադարեք հավատալ: Մնացե՛ք հույսով և սպասումով լի: Աստծո զորությունն անսահման է, և Նա կճեղքի ձեզ համար:
Աստված ցույց կտա ձեզ հնարավորություններ, բայց երբ դուք կարդաք Խոսքը, պետք է ընդունեք, որ այն ձեզ համար է, ոչ թե ինչ-որ խմբի պատկանող մարդկանց։ Աստծո Խոսքի ամեն խոստումը ձեզ համար է։
Աստված ամեն բան գիտի քո մասին. քո յուրաքանչյուր գործողության, յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր գաղտնիքի մասին, բայց միևնույն է, Նա սիրում է քեզ (Ղուկաս 12.7)։
Աստծո սերը քո հանդեպ ոչ պայմանական է. դա նշանակում է, որ այն երբեք չի փոխվում, ինչ էլ լինի: Հարկ չկար, որ դու ինչ-որ բան անեիր, որպեսզի ստիպեիր Աստծուն սիրել քեզ, ու չկա ոչինչ, որ կարող ես անել, որը կստիպի Նրան ավելի քիչ սիրել քեզ: Երբ դու լավագույն վիճակում ես, Աստված սիրում է քեզ: Երբ վատագույն վիճակում ես, Նա դարձյալ սիրում է քեզ:
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը