Աստված սիրում է առանց նախապայմանների․․․
Ես չգիտեմ, թե ինչի միջով ես դու անցնում, բայց Աստծո Խոսքը կզորացնի քեզ ու կտա կարողություն դուրս գալու այնպիսի իրավիճակներից, որոնցից ինքնուրույն չէիր կարող դուրս գալ: Ես քաջալերում եմ մարդկանց բաց թողնել իրենց անցյալը, այլ ոչ թե փախչել դրանից: Մենք կարող ենք հաղթանակ տանել մեր անցյալի ցավի հանդեպ միայն այն դեպքում, եթե թույլ տանք, որ Աստված մեզ անցկացնի ցավի դռնով և առաջնորդի դեպի հաղթանակ:
Աստվածաշունչն ասում է, որ Աստված սիրում է քեզ առանց պայմանների, այնպես որ համոզված եղի՛ր, որ Նա իսկապես սիրում է քեզ: Նա նույնքան սիրում է քեզ այն օրերին, երբ ոչինչ չես անում, որքան այն օրերին, երբ ինչ-որ լավ բան ես անում:
Ջոյս Մայեր
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը