Թանի Ադեվումի անունով 10-ամյա փախստականը նվաճել է շախմատի ազգային վարպետի կոչում, գրում է cbn.com-ը։

Տարիներ առաջ փոքրիկ Թանիին շատ անորոշ ապագա էր սպասվում՝ որպես փախստական. նրա անօթևան ընտանիքը գաղթել էր ԱՄՆ՝ Նիգերիայի իսլամական ահաբեկչության սպառնալիքից փրկվելու համար:

Թանին ութ տարեկան է եղել, երբ նվաճել է 2019 թվականի Նյու Յորք նահանգի շախմատի առաջնությունը:

«Ես վստահություն ունեի, սակայն այն առավել ամրապնդվեց, երբ երեք խաղ անընդմեջ հաղթանակ տարա», - ասում է Թանին:

Նրա և իր ընտանիքի կյանքում ամեն բան փոխվել էր այն ժամանակ, երբ նրանք ընտանիքով փախել էին Նիգերիայից` ահաբեկչական սպառնալիքներից:
«Բոկո հարամն ահաբեկչական խմբավորում է, որ զբաղվում է սպանությամբ, շուկաների, մզկիթների, եկեղեցիների ռմբակոծությամբ», - ասում է Քայոդեն ՝ Թանիի հայրը:

Չնայած բռնություններին, Թանիի հայրը՝ Քայոդեն, կարողացել էր ղեկավարել իր տպագրական գործը մինչև այն պահը, երբ հրաժարվել էր աշխատել ահաբեկիչների համար:

«Ահաբեկիչներից մեկը ատրճանակ էր պահել ինձ վրա», - ասաց Թանիի մայրը՝ Օլուվատոյինը: «Ես իսկապես չէի հասկանում՝ ինչ է կատարվում:  Ես պարզապես աղոթում էի Աստծուն, որ Նա փրկի ինձ և իմ երեխաներին»:

Վերջապես ընտանիքին հաջողվեց ստանալ ելքի արտոնագիր և թռիչք դեպի Տեխաս՝ հարազատների մոտ:

«Մենք անցյալին չէինք նայում», - ասում է Քայոդեն:
«Միակ բանը, որ մտածում էինք, որ փառքն Աստծուն, որ ինչ-որ տեղ կունենանք՝ մեր գլուխը հանգիստ դնելու», - ասում է Օլուվատոյինը:
Քանի որ Թանին արդեն մրցաշարային ասպարեզում էր, նրա մայրը՝ Օլուվատոյինը, աղոթում էր որդու հետ՝ բացատրելով, որ հաջողություն գտնելու համար պետք է  համբերություն ունենալ և աղոթել:

«Եվ երբ մենք փառաբանում էինք Աստծուն, Թանին ասաց, որ ուզում է տուն վերադառնալ գավաթներով։ Ես այդ ժամանակ նրան ասացի, որ Աստված լսում է քո աղոթքը, սակայն ամեն բանի ժամանակ կա, և գուցե սա դեռ այդ պահը չէ»:
2019-ի մարտին Նյու Յորք նահանգի առաջնության արդյունքներով Թանիի մարզիչները նրան թիմի հետ ուղարկեցին ավելի կարևոր առաջնության։
73 խաղացողներից 8-ամյա Թանին զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

«Աստված ինձ օգնեց շախմատում: Նա ինձ վստահություն տվեց», - ասում է Թանին: «Ես աղոթում եմ Նրան, և Նա պատասխանում է ինձ»:
«Աստված ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ Նա է, Ով վեր է հառնում մարդուն կործանումից։ Աստված դեռ անելիք ունի։ Նա ցանկանում է, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ հենց Նա է Աստված։ Նա է իրական Աստվածը», - ասաց Քայոդեն։
«Աստված միշտ մեզ հետ է, և դա ինձ ուժ է տալիս, որ շատ լավ բաներ են մեզ սպասվում ապագայում», - ասաց Թանին:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.